ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Տրամադրել աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ

Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուները 2022թ․ հունվարի 1-ից թեկնածուի համար աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում են առցանց եղանակով:

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
105,000 դրամ
Տրամադրման տևողությունը
2 ամիս

Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝

  • առցանց գրանցվել Աշխատանքի թույլտվության էլեկտրոնային համակարգում որպես գործատու (հարթակում գործողություններ կարող են իրականացնել գործատուի գործադիր մարմնի կողմից լիազորված անձինք),
  • «նոր դիմում» բաժնի «աշխատանքի թույլտվություն» պատուհանում լրացնել թափուր աշխատատեղին վերաբերող տեղեկատվությունը և հաստատել դիմումը։


15 աշխատանքային օրվա ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից օտարերկրացի անձի աշխատանքի ընդունելու համաձայնություն ստանալուց հետո անհրաժեշտ է լրացնել օտարերկրացու տվյալները։


Կան որոշ դեպքեր, երբ աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա։ Տվյալ դեպքերը թվարկված են դիմումի ներկայացման «Բացառությունների ցուցակում ընդգրկված մասնագիտություններ» բաժնում:

Հարթակում աշխատանքային թույլտվության դիմում կարելի է ներկայացնել նաև կամավորության սկզբունքով աշխատողների համար։ Այս դեպքում դիմումը ներկայացվում է դիմումների «Կամավոր» բաժնում։

 

Ուշադրություն
ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնող ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամներն ազատված են որևէ թույլատրող փաստաթուղթ ներկայացնելու պահանջից։ Այնուամենայնիվ, բնակության օրինականությունը հավաստելու նպատակով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները նույնպես դիմում են առցանց:


Վճարման չափը և կարգը

Օտարերկրացի աշխատակցի համար ժամանակավոր կացության քարտ թողարկելու վճարը կազմում է 105,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Կացության քարտը տրամադրվում է գործատուի դիմելուց հետո 2 ամսվա ընթացքում։

Օտարերկրացին ստանում է էլեկտրոնային նամակ՝ աշխատանքային գործունեության հիմքով իրեն ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։ Կացության քարտը ստանալու համար վերջինս պետք է այցելի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, ընդմիջում՝ 14։00-15։00)։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր