Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել մուտքի վիզայի հրավեր արտասահմանից ՀՀ ժամանողների համար (որպես կազմակերպություն)
Աշխարհի 57 երկրների քաղաքացիներ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար պետք է ստանան հրավեր ՀՀ-ում գտնվող իրավաբանական կամ ֆիզիկական անձից։
Իրավաբանական անձը ՀՀ-ում հրավերը ներկայացնում է Արտաքին գործերի նախարարություն, իսկ ՀՀ ժամանող անձինք այդ հրավերի հիման վրա կարող են դիմել արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ։
Հրավերը ներկայացվում է այն իրավաբանական անձի կողմից, որը հետաքրքրված է տվյալ անձի Հայաստանի Հանրապետություն այցելությամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն հրավեր կարող են ներկայացնել`
- ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք,
- ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները,
- ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:
Պահանջվող փաստաթղթերը
Մուտքի վիզայի հրավեր ներկայացնելու համար իրավաբանական անձինք կամ վերոնշյալ մարմինները պետք է ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնեն՝
- հրավերի ձևաթուղթ,
- հրավիրվող անձի անձնագրի պատճենը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը,
- առաջին անգամ հրավեր ներկայացնելու դեպքում՝ նաև իրավաբանական անձի պետական գրանցման վկայագրի պատճենը։
Վճարման չափը և կարգը
ՀՀ մուտքի վիզայի հրավեր ձևակերպելու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել առցանց եղանակով, ցանկացած առևտրային բանկում՝ փոխանցում կատարելով 900005162129 հաշվեհամարին, ինչպես նաև բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը
ՀՀ մուտքի վիզայի հրավերը ձևակերպվում է 7 աշխատանքային օրում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Արտաքին գործերի նախարարություն (հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3)։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2007 թ․ հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11