ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Անցնել ժամանակավոր հյուպատոսական հաշվառում մինչև 183 օր արտասահմանում գտնվելու դեպքում

ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կարող են հյուպատոսական հաշվառում անցնելու միջոցով իրենց անձնական տվյալները կամավոր կերպով հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:

Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, քաղաքացիական պարտականությունները հեշտացնելու և բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Հյուպատոսական հաշվառում կարող են անցնել ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից։ Մինչև 16 տարեկան քաղաքացիների դեպքում դիմումը պետք է ներկայացնի երեխայի ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն, իսկ անգործունակ քաղաքացիների դեպքում՝ անձի խնամակալը (այս դեպքում անձը հաշվառվում է խնամակալի հյուպատոսական հաշվառման հասցեով)։

Ժամանակավոր (մինչև 183 օր ժամկետով) հյուպատոսական հաշվառում անցնելու դեպքում ՀՀ քաղաքացին շարունակում է հաշվառված մնալ իր՝ ՀՀ-ում ունեցած հաշվառման հասցեով։ Հաշվառում անցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն դիմում՝ լրացնելով անձնական տվյալները։


Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հայտատու» բաժնում լրացնել պահանջվող տեղեկատվությունը,
  • հաջորդող էջի «Հասցե» բաժնում լրացնել օտարերկրյա պետությունում բնակության հասցեն,
  • «Լրացուցիչ տեղեկություններ» էջում ավելացնել պահանջվող հավելյալ տեղեկատվությունը, եթե առկա է։


Ներկայացված անձնական տվյալների (երկիր, քաղաք, էլ-փոստ, հեռախոս) միջոցով նախարարությունը արտակարգ իրավիճակում կապվում է քաղաքացիների հետ, կարևոր տեղեկություններ հաղորդում, ինչպես նաև տրամարդում անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն։

Ուշադրություն
Հյուպատոսական հաշվառման կանգնելու ժամանակ ներկայացվող տվյալները պաշտպանված են օրենքով և կարող են օգտագործվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։

Վճարման չափը

Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է անվճար։


Տրամադրման ժամկետը

Առցանց դիմելու դեպքում հյուպատոսական հաշվառումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Անմիջապես կատարվում է տվյալների համապատասխանության ստուգում, ինչից հետո դրանք մուտքագրվում են ավտոմատացված համակարգ։ Արդյունքում տեղի է ունենում անձի հյուպատոսական հաշվառման գրանցումը։

 

Հղում օրենսդրությանը

«Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենք

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք

2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 1000-Ն ՀՀ կառավարության որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր