Սկսել
Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին "Առևտրի և ծառայությունների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման համար թույլտվություն տալու նպատակով
Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին "Առևտրի և ծառայությունների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման համար թույլտվություն տալու նպատակով
Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ կարող ենք զբաղվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) և լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
-
Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով
ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ կարող են զբաղվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա և լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
ՀՀ-ում երկաթուղային տրանսպորտի գործունեություն, մասնավորապես՝ երկաթուղու կառույցների, սարքավորումների և շարժակազմի պահպանման ու շահագործման, գնացքների երթևեկության և ազդանշանային համակարգերի կազմակերպման, երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումների նախապատրաստման ու իրականացման հետ կապված գործունեություն կարող են իրականացնել ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման նպատակով Հայաստանի Հանրապետության և ճանապարհներին գովազդային վահանակ տեղադրելու գործընթացին մասնակից իրավաբանական/ֆիզիկական անձանց միջև փոխհարաբերությունների սահմանում
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում, ինչպես նաև բնակավայրերով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներին տրամադրվում են գովազդի տեղադրման թույլտվություններ, որը տրամադրվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին թույլտվություն կամ հատուկ թույլտվության տրամադրվում է կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, անկախ նրանց կազմակերպական-իրավական ձևերից: Թույլտվություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով 36-44 տոննա ընդհանուր զանգվածով և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցով բեռ փոխադրելու, իսկ հատուկ թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցով չմասնատվող բեռ փոխադրելու համար:
Ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության է, որը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների ցանկում ընդգրկված ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի հաշվառումը, որից հետո տրամադրվում է պետհամարանիշ և տեխնիկական վկայագիր:
Դեղերի արտադրությունը դեղերի սերիական թողարկումն է, որն ընդգրկում է հետևյալ արտադրական գործընթացները` ելանյութերի ձեռքբերումը, արտադրական տեխնոլոգիական գործընթացները, որակի հսկումը, փաթեթավորումը (վերափաթեթավորում), պիտակավորումը (վերապիտակավորում), պահպանումը, բացթողումը և հարակից հսկողությունը: Հարակից հսկողությունն արտադրական գործընթացների նկատմամբ արտադրողի նշանակած պատասխանատու անձանց կողմից իրականացվող հսկողությունն է` ուղղված դեղերի արտադրության գործընթացներում պատշաճ արտադրական գործունեության կանոնների պահպանմանը: Դեղերի արտադրության լիցենզիան տրվում է արտադրական գործընթացների առնվազն մեկի իրականացման համար` բացառությամբ առանձնացված ելանյութերի ձեռքբերման, պահպանման և որակի հսկման գործընթացների:
Սահմանվում են բուժաշխատողների լիցենզավորման 2 տեսակներ՝ անհատական և անհատական անցումային, որոնք տարբերվում են նպատակով և շահառուների խմբով։
Անհատական բժշկական լիցենզիան թույլ է տալիս ավագ բժշկական աշխատողներին իրականացնել ինքնուրույն մասնագիտական գործունեություն՝ անկախ աշխատանքի վայրից և տրվում է 5 տարի ժամկետով։ Անցումային անհատական լիցենզիան տրվում է կլինիկական օրդինատորներին (ռեզիդենտներին) և ռազմաբժշկական ուսանողներին՝ ուսումնառության ժամանակահատվածի համար։
Ավտոմոբիլային հաղորդակցության միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքից բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է թույլտվություն, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու համար, որը իրավունք է վերապահում համաձայնագրի կողմ պետության բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի մուտքը, ելքը մյուս կողմի տարածք, տարանցումը նրանց տարածքով, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից: Համաձայնագրի կողմ երկրները փոխանակում են սահմանված թվով ձևաթղթեր, որոնք տրամադրվում են երկրների բեռնափոխադրողներին. թույլտվություն տրվում է բեռնատար ավտոտրանսպորտային միջոցին` բեռը նշանակման վայր հասցնելու և հետադարձ ուղղությամբ մեկ երթ կամ կաբոտաժային փոխադրումներ կատարելու համար:
Այս ծառայությունը նախատեսված է այն տնտեսվարողների համար, որոնք ցանկանում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքից ՀՀ ներմուծել այնպիսի ապրանքներ, որոնց նկատմամբ սահմանված են քանակային սահմանափակումներ կամ ներմուծման հատուկ պայմաններ։
Օզոնային շերտը քայքայող նյութերի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման մեկանգամյա լիզենզիա է տրամադրվում իրավաբանական և ֆիզիկական անձանց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից:
Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման նպատակներն են` 1) շուկայական հարաբերությունների կարգավորմանը նպաստելը. 2) սպառողների իրավունքների պաշտպանությունը. 3) ապրանքների և ծառայությունների որակի բարձրացումը. 4) գործունեության որոշ տեսակների նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացումը:
Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող հանրային սննդի օբյեկտներում համայնքայի կանոններին համապատասխան հանրային սննդի կազմակերպման և իրացման համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով
Իրավաբանական անձը բակալավրի կրթական ծրագիր իրականացնելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Իրավաբանական անձը միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Իրավաբանական անձը հիմնական հանրակրթական ծրագիր իրականացնելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Իրավաբանական անձը միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիր իրականացնելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Իրավաբանական անձը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր իրականացնելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Իրավաբանական անձը տարրական հանրակրթական ծրագիր իրականացնելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Իրավաբանական անձը մագիստրոսի կրթական ծրագիր իրականացնելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Իրավաբանական անձը նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնելու կամ նախադպրոցական ծառայություններ մատուցելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Վիճակախաղերի կազմակերպումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ՝ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի։ Գործունեության իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ, որը տրվում է լիազորված պետական մարմնի կողմից: Լիցենզիայի վրա պետք է լինի լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
Վիճակախաղերի կազմակերպումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ՝ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի։ Գործունեության իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ, որը տրվում է լիազորված պետական մարմնի կողմից: Լիցենզիայի վրա պետք է լինի լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
-
Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս ուղևորային, բեռնային, փոստային կամ համակցված մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների (տեխնիկական, ոչ առևտրային, առևտրային, մասնավոր չվերթ և այլն) իրականացման թույլտվություններ տալու գործընթացի ապահովումը, դրանց իրականացման համար պահանջների և պայմանների սահմանումը:
Օդանավի շահագործման անվտանգության ապահովում, օդանավի շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացում։
Ծառայությունն ապահովում է հավատարմագրման գործընթացի բոլոր հիմնական փուլերի իրականացումը մեկ միասնական թվային միջավայրում: Հավատարմագրումը գործընթաց է, որի ընթացքում գնահատվում և հաստատվում է, որ դիմող կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է պահանջներին համապատասխան։
Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որի միջոցով կառուցապատողը կառուցապատման նպատակով տրամադրված հողամասում կամ գոյություն ունեցող շենքերում և շինություններում շինարարական գործունեություն իրականացնելու կամ ոչ հիմնական շինություն տեղադրելու իրավունք է ձեռք բերում։
Ընդ որում՝ նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրումը կատարվում է ﬕաժամանակ՝ կառուցապատողի կողմից ներկայացված ﬔկ դիմումի հիման վրա:
Կախված նախատեսվող քաղաքաշինական գործընթացի առանձնահատկությունց կամ անշարժ գույքի սեփականատիրոջ հայեցողությունից՝ նախքան շինարարությունը սկիզբը կարող է տրամադրվել քանդման թույլտվություն։
Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սահմանում է կառուցվող օբյեկտի նախագծի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու uահմանափակումները։
Այն ներառում է պատմամշակութային ժառանգության, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնակչության և սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ պահանջներ։
քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական և ֆիզիկական անձիք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:
․
Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս ուղևորային, բեռնային, փոստային կամ համակցված մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների (տեխնիկական, ոչ առևտրային, առևտրային, մասնավոր չվերթ և այլն) իրականացման թույլտվություններ տալու գործընթացի ապահովումը, դրանց իրականացման համար պահանջների և պայմանների սահմանումը:
Օդանավի շահագործման անվտանգության ապահովում, օդանավի շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացում։