Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Լիցենզիաներ
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտ
Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ կարող ենք զբաղվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) և լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
200.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում
Ծառայության մասին
Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ կարող ենք զբաղվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) և լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
Ինչպես դիմել
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում (այսուհետ՝ լիցենզիա) ստանալու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (միայն անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուների դեպքում),
- սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրում և գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնելու համար նախատեսված արտադրական բազայի սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռքբերումը հաստատող վկայականի և պայմանագրի պատճենը և հատակագիծը,
- գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և (կամ) պարբերաբար վկայագրելու աշխատանքների կատարման համար ներգրավվող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փաստաթղթերի պատճենները,
- սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման համար օգտագործվող չափման միջոցների՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով չափագիտության լիազոր մարմնի կողմից տրամադրված ստուգաչափման վկայականները,
- որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ հայտատուի կողմից ներկայացված արտադրական բազայի վերաբերյալ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված փորձագիտական եզրակացությունը,
- արտադրական բազայի հիմնական տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության մասին տեղեկանք՝ համաձայն N 6 ձևի:
Պետական տուրք
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնելու նպատակով պետական տուրքը գանձվում է տարեկան 100.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005002358):
Իրավական ակտեր
Լիցենզավորման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերն են՝
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N1998-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N1283-Ն որոշումը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
200.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Այս էջը օգտակա՞ր էր