Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման լիցենզիայի տրամադրում
Կոմիտեն իրականացնում է հայտատուի կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի անվտանգության գնահատում, փորձաքննություն, տեսչական ստուգումներ և անձնակազմի որակավորման ստուգում, հավաստիանալու, որ լիցենզավորված գործունեություն իրականացնելիս լիցենզավորված անձը գիտի և կպահպանի ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջները, ապահովելու անձնակազմի, շրջակա միջավայրի անվտանգությունը (թույլ չի տրվի գերճառագայթահարում, իսկ հնարավոր վթարների կամ միջադեպերի դեպքում անհապաղ իրականացվեն վթարային հակազդման միջոցառումներ) ըստ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ՀՀ միջազգային պայմանագրերի , ՀՀ օրենսդրության ,ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների պահանջների: Վերլուծվում և գնահատվում են հայտատուի հնարավորություններն ու կարողությունները՝ անվտանգ իրականացնելու լիցենզավորման ենթակա գործունեությունը
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:
2․ Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը
բ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագիծը
գ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծով նախատեսված կառույցների, տեխնոլոգիական և անվտանգ շահագործումն ապահովող համակարգերի պատրաստականությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.
դ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման կառավարման համակարգի նկարագրությունը, որը ներառում է` շահագործող կազմակերպության կառավարման համակարգի սխեման և կառուցվածքային ստորաբաժանումների միջև գործառույթների ու անվտանգության ապահովման պատասխանատվության բաշխումը, անձնակազմի պաշտոնական հրահանգները, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց պատրաստման, վերապատրաստման և մասնագիտական գիտելիքների ստուգման կարգը.
ե) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների անվտանգության գնահատման մասին հաշվետվությունը․
զ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման ֆինանսական ապահովման ծրագիրը և դրանց անվտանգ շահագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթերի փաթեթը.
է) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը.
ը) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների ճառագայթային անվտանգության ապահովման ծրագիրը.
թ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման որակի ապահովման ծրագիրը.
ժա) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման հրահանգները.
ժ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների վթարային հակազդման միջոցառումների ներքին (օբյեկտային) պլանը.
ժբ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հակահրդեհային անվտանգության միջոցառումների պլանը.
ժգ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների ֆիզիկական պաշտպանության համակարգի նկարագրությունը, որը պետք է ներառի`
ֆիզիկական պաշտպանության համակարգի սխեման,
ֆիզիկական պաշտպանության համակարգի շահագործման հրահանգները.
ժդ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզիաների պատճենները.
ժե) «բ», «ե», «է», «ը», «ժ» և «ժգ» ենթակետերով սահմանված փաստաթղթերի փորձաքննական
եզրակացությունը:
Վճարման չափը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005169330
· Նպատակը
Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005169330
· Նպատակը
Լիցենզիայի կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005169330
· Նպատակը
Լիցենզիայի տրամադրում այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
5,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005169330
· Նպատակը
Լիցենզիայի վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005169330
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում
(պետական տուրք նախատեսված չէ)
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
ա) երբ առկա է կարգավորող մարմնի եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում․
գ) լիցենզիայի տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում: