Լիցենզիաներ

Վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները արտահանելու և ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) տրամադրում

Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) տրամադրում:
 
Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
10 օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 

Թույլտվություն ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում՝
Լրացված հայտ, որին կից պահանջվում է`
ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների արտահանման թույլտվություն (հավաստագիր) 
1) նմուշի ձեռքբերման (գնում, նվիրատվություն, կտակ, ժառանգություն, փոխանակություն, ներմուծման օրինականությունը հաստատող փաստաթուղթ և այլն) և ծագման (որս, բնությունից վերցված, անազատ պայմաններում բուծված, բույսերի հավաք կամ արհեստականորեն աճեցված և այլն) օրինականությունը հաստատող փաստաթղթերը (պատճենները).
2) արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ արտահանումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունն է.
3) ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշի արտահանման դեպքում` ներմուծման երկրի ազգային կառավարման մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը կամ կողմ չհանդիսացող երկրի իրավասու մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը, եթե այդ երկրի օրենսդրությամբ նման կարգ սահմանված է.
4) ՍԻԹԵՍ-ի N 3 հավելվածում ընդգրկված նմուշի արտահանման դեպքում` տվյալ նմուշի ծագման հավաստագիրը.
5) դեղագործական, բուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերի, դրանց մասերի և կենդանական ծագում ունեցող նյութերի դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված արտահանման հավաստագրի պատճենը.
6) անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տրված սերտիֆիկատի պատճենը:
Անազատ պայմաններում բուծված թառափազգիների տեսակների նմուշների արտահանման թույլտվություն
1) նմուշի նկատմամբ հայտատուի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը (պատճենը).
2) արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ արտահանումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը.
3) թառափազգիների ձկնկիթների դեպքում` նաև՝
ա. տեղեկություններ այն թառափազգիների ծագման աղբյուրի մասին, որոնցից արտադրվել է ձկնկիթը (բնությունից վերցվածի դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածք ՍԻԹԵՍ-ի կամ ՍԻԹԵՍ-ի կողմ չհանդիսացող երկրի կողմից տրամադրված համապատասխան ներմուծման թույլտվության պատճենը, իսկ անազատ պայմաններում բուծվածի դեպքում` դրա բուծումը հավաստող փաստաթղթերը),
բ. տեղեկություններ թառափազգիների խավիարի փաթեթավորման կամ վերափաթեթավորման տարաների պիտակավորման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված կարգով մակնշման մասին.
4) տեղեկություններ ձկնկիթների քանակության մասին` ըստ թառափազգիների տեսակների կամ դրանց հիբրիդ ձևերի, և դրանց փոխադրման տարաների մասին։
 
ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների վերարտահանման թույլտվություն (հավաստագիր)  
1) տեղեկություններ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման համար ստացված նախկին թույլտվության մասին.
2) արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ վերարտահանումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենըբացառությամբ այն դեպքերիերբ փոխադրման ենթակա նմուշը հանդիսանում է տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունը.
3) ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված նմուշի վերարտահանման դեպքումներմուծման երկրի ազգային կառավարման մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունը կամ կողմ չհանդիսացող երկրի իրավասու մարմնի կողմից տրված ներմուծման թույլտվությունըեթե այդ երկրի օրենսդրությամբ նման կարգ սահմանված է.
4) ՍԻԹԵՍ-ի N 3 հավելվածում ընդգրկված նմուշի վերարտահանման դեպքումտվյալ նմուշի ծագման հավաստագիրը.
5) դեղագործականբուժական կամ կանխարգելման նպատակներով օգտագործման համար նախատեսված բույսերիդրանց մասերի և կենդանական ծագում ունեցող նյութերի վերարտահանման դեպքումՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված արտահանման հավաստագրի պատճենը.
6) ՍԻԹԵՍ-ի NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված նմուշների վերարտահանման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված ՍԻԹԵՍ-ի գրանցամատյանում հաշվառման վերաբերյալ գրության պատճենը.
7) անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տրված սերտիֆիկատի պատճենը:
ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների ներմուծման  թույլտվություն (հավաստագիր)  
ՍԻԹԵՍ-ի N1 հավելվածներում ընդգրկված նմուշների ներմուծման  թույլտվություն ստանալու համար `
 
 
Արտահանողի և ներմուծողի միջև կնքված պայմանագրի կամ տվյալ ներմուծումը հավաստող պայմանագրային այլ փաստաթղթի պատճենը` բացառությամբ այն դեպքերի, երբ փոխադրման ենթակա նմուշը տվյալ նմուշը փոխադրողի սեփականությունն է:
 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտը մերժվում է, եթե`
ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների արտահանման թույլտվության (հավաստագիր)  դեպքում
1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` ՀՀ կառավարության 22.10.2009. N1281-Ն որոշմանբ հաստատված կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքում, կամ դրանցում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
2) հայտում նշված նմուշի առևտուրը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայն, կամ գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.
3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին.
4) հայտում ներկայացված ՍԻԹԵՍ-ի NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված` արտահանվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է արտահանման համար կողմերի կողմից կամավոր սահմանված կամ ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը.
5) հայտում նշված արտահանվող նմուշը ձեռք է բերվել «Բուսական աշխարհի մասին» կամ «Կենդանական աշխարհի մասին» կամ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների խախտմամբ:
 Անազատ պայմաններում բուծված թառափազգիների տեսակների նմուշների արտահանման թույլտվության (հավաստագիր) դեպքում  
1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայող` սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել մեկ օրվա ընթացքում, կամ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
2) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների փոխադրման համար սահմանված պահանջներին:
 
ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների վերարտահանման թույլտվության (հավաստագիր) դեպքում  
1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայողսույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքումկամ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
2) հայտում նշված նմուշը նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով և սույն կարգով սահմանված ներմուծման պահանջների խախտմամբկամ գիտական մարմինը եզրակացություն է տվելոր նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.
3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին:
ՍԻԹԵՍ-ի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների և բույսերի, դրանց մասերի ու ածանցյալների ներմուծման  թույլտվության (հավաստագիր)  դեպքում
1) հայտում և դրան կից փաստաթղթերում բացակայողսույն կարգի 23-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չեն ներկայացվել 5 օրվա ընթացքումկամ դրանցում նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.
2) հայտում նշված նմուշի առևտուրը չի իրականացվել ՍԻԹԵՍ-ի դրույթներով սահմանված պահանջների համաձայնկամ գիտական մարմինը եզրակացություն է տվելոր նման առևտուրն սպառնում է տվյալ տեսակի գոյատևմանը.
3) կենդանի նմուշների տեղափոխման պայմանները չեն համապատասխանում IATA-ի կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ շուտ փչացող բեռների կանոններով կամ ՍԻԹԵՍ-ի ուղեցույցներով կենդանի վիճակում գտնվող կենդանիների կամ բույսերի փոխադրման համար սահմանված պահանջներին.
4) հայտում ներկայացված ՍԻԹԵՍ-ի N 1 հավելվածում ընդգրկված ներմուծվող նմուշների տեսակների քանակը գերազանցում է ներմուծման համար կողմերի կողմից կամավոր սահմանված կամ ՍԻԹԵՍ-ի կողմերի խորհրդաժողովի կամ մշտական հանձնաժողովի կողմից որոշված տարեկան չափաքանակների ընդհանուր քանակը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 Երկ-ուրբ ՝ 09։00-18։00
 
Հեռախոսահամար`
 (+374) 010 30-09-11
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր