Չմասնատվող բեռներ փոխադրող, թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման թույլտվություն կամ հատուկ թույլտվություն
Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին թույլտվություն կամ հատուկ թույլտվության տրամադրվում է կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, անկախ նրանց կազմակերպական-իրավական ձևերից: Թույլտվություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով 36-44 տոննա ընդհանուր զանգվածով և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցով բեռ փոխադրելու, իսկ հատուկ թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցով չմասնատվող բեռ փոխադրելու համար:
Դիմելու եղանակը`
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`
Վճարման եղանակը՝
Ծառայությունը ստանալու հիմքերը՝
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝