Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Լիցենզիաներ
Լիցենզիա ստանալու հայտ - Վիճակախաղերի կազմակերպում
Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
600.000.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 23 աշխատանքային օր
Ինչպես դիմել
Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
- հայտատուի իրավասու մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման մասին,
- իրային շահումների դեպքում՝ մատակարարի հետ կնքված պայմանագիրը կամ իրային շահումների առկայության մասին տեղեկանք՝ ըստ քանակի, տեսակի և արժեքի,
- վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգը (կանոնակարգերը)՝ 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից,
- վիճակախաղի (վիճակախաղերի) տոմսի աշխատանքային օրինակը,
- հայտատուի հաշվետու վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունները,
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված՝ հայտատուի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,
- տեղեկանք` բանկում պետական տուրքի գումարի կրկնակի չափով երաշխիքային ավանդի առկայության մասին,
- հայտարարագիր՝ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ՝ համաձայն N 3 ձևի,
- վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ հայտարարագիր` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․3-րդ հոդվածով կիրառվող պահանջի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (նշելով գործունեության իրականացման վայրը, խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),
- վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ հայտարարագիր` գործունեության իրականացման վայրի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության համապատասխանության վերաբերյալ։

Պետական տուրք
Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնելու նպատակով պետական տուրքը գանձվում է տարեկան 600.000.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005162137):

Իրավական ակտեր
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N987-Ն որոշում
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N1283-Ն որոշում
Ձևաթղթեր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
600.000.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 23 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Այս էջը օգտակա՞ր էր