Լիցենզիաներ

Ստանալ նախադպրոցական կրթական ծրագրի և/կամ նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզիա

Իրավաբանական անձը նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնելու կամ նախադպրոցական ծառայություններ մատուցելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։

Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է

Ծառայության մասին

 

Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթական ծրագրի և (կամ) նախադպրոցական ծառայության իրականացում կարող են իրականացնել իրավաբանական անձիք՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:

 

 
Նախադպրոցական կրթական ծրագրի և (կամ) նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզիաները տրվում են օրենքով և լիցենզավորման կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:
 

Ինչպես դիմել

 

 
Նախադպրոցական կրթական ծրագրի և (կամ) նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Նախադպրոցական կրթական ծրագրի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի, 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
  • հայտ (ձև N 1), որում նշվում է իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, ուսուցման տևողությունը, ուսուցման լեզուն, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների համար համակազմի սահմանային նախատեսվող թիվը` ըստ նախադպրոցականի տարիքային փուլերի (համակազմի սահմանային նախատեսվող թիվը հայտատուի կողմից հաշվարկվում է, հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, ուսումնադիդակտիկ պարագաների, նյութերի, գույքի, գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները), լիցենզիայի գործողության ժամկետը.
  • լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճենը: Այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների համար տարածքի նկատմամբ իրավունքի նպատակային նշանակությունը կարող է լինել բնակելի.
  • տեղեկանք մանկավարժական կազմի վերաբերյալ, որտեղ նշվում է մանկավարժների անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական), տարակարգը (ձև N 2).
  • տեղեկանք նախադպրոցական կրթական ծրագիր և նախադպրոցական ծառայություն իրականացնելու համար զբաղեցրած տարածքների մակերեսների, այդ թվում՝ խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, զուգարանի, մարզադահլիճի, երաժշտական պարապմունքների դահլիճի, մեթոդկաբինետի վերաբերյալ (ձև N 3).
  • տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (ուսումնադիդակտիկ, ուսումնադիտողական պարագաներ, տեխնիկական միջոցներ) (ձև N 4).
  • նախադպրոցական կրթական ծրագով և նախադպրոցական ծառայությամբ նախատեսված շաբաթական պարապմունքների ժամանակացույցը, ուսուցանվող առարկայական ծրագրի ցանկը, օրվա ռեժիմը.
  • երեխաների ընդունելության կարգը:
 

Պետական տուրք

 

Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար պետական տուրքը գանձվում է տարեկան 10.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝  900005160438):

Մեկից ավելի յուրաքանչյուր այլ վայրում ևս նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի համար պետական տուրքը գանձվում է տարեկան 5.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005160438):

 
Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-99

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր