Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Լիցենզիաներ
Համայնքնի վարչական տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվության տրամադրում
Ծառայությունը տրամադրվում է քաղաքային բնակավայրի տարածքում համաքաղաքային կանոններին համապատասխան տնային կենդանիներ պահելու թույլտվություն տալու նպատակով
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
-
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 օր
Դիմելու եղանակը՝
1. Հայտը ներկայացվում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին անձամբ կամ լիազորված անձի միջոցով (լիազորագիրը կցվում է հայտին)։ Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտը հնարավոր է ուղարկել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով,
2. Հայտի հետ ներկայացվում են ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը,
3. Համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները պատճենահանում է, դրանց վրա կատարում է գրառում բնօրինակների հետ համապատասխանության մասին և փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է հայտատուին: Անհրաժեշտության դեպքում վերցվում են փաստաթղթերի բնօրինակները,
4. Փաստաթղթերի փաթեթը հանձնվում է աշխատակազմի համապատասխան բաժնին կամ մասնագետին,
5. Կայացվում է համայնքի ղեկավարի որոշում և տրվում է թույլտվություն, կամ ծառայության տրամադրումը գրավոր մերժվում է:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
1. Հայտ` լրացված սահմանված ձևով: Հայտի ձևը տրամադրում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը։ Հայտի ձևը հնարավոր է ներբեռնել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքի տեղեկատուներ բաժնի ձևաթղթերի շտեմարանից,
2. Հայտատուի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ,
3. Տնային կենդանու անձնագրի առկայության դեպքում՝ անձնագրի բնօրինակ,
4. Տեղեկանք անասնաբուժից` տնային կենդանու առողջական վիճակի մասին,
5. Տեղական տուրքի վճարման անդորրագիր,
6. Տեղեկանք` համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին:
Վճարման չափը՝
Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, uահմանվում է 5000 դրամ:
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝
1. Ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ոչ լիաժեք ներկայացում,
2. Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանություն օրենսդրության պահանջներին,
3. Ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների բացահայտում:
Կարգավորող իրավական ակտերը՝
1. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք (07.05.2002, ՀՕ-337),
2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք (26.12.1997, ՀՕ-185),
3. Համայնքի ավագանու որոշում (տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին):
4. Համայնքի ավագանու որոշում (տնային կենդանիներ պահելու կարգ սահմանելու մասին):
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
-
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 օր
Այս էջը օգտակա՞ր էր