Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Լիցենզիաներ
Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրողներին Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի անդամ պետությունների միջև անսահմանափակ քանակով երթեր կատարելու բազմակի թույլտվության տրամադրում
Թույլտվությունը ՏՆԵԿ-ի անդամ-պետությունների միջև տալիս է անսահմանափակ քանակով երթեր կատարելու իրավունք: Վավեր է միայն բեռնափոխադրումների գրանցամատյանի առկայության դեպքում: ՏՆԵԿ թույլտվություն տրամադրվում է միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, ՏՆԵԿ-ի թույլտվություններով փոխադրումներ իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված փոխադրողները, սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող, միջազգային ստանդարտներին համապատասխանող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով կամ այնպիսի բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով, որոնց համար համաձայնագրի կողմ պետությունը սահմանափակումներ չի նախատեսել, կամ, եթե բեռների փոխադրումն իրականացվում է համաձայնագրի կողմ չհանդիսացող պետությունների տարածքի տարանցմամբ և այդ պետության կողմից տվյալ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցին ներկայացվող սահմանափակումներ չեն նախատեսված:
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր
Դիմելու եղանակը՝
Թույլտվություն ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Հիմնականում հայտերը ընդունվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեկ պատուհան համակարգի միջոցով:
ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից թույլտվությունը տրամադրվում են ՏՆԵԿ համաձայնագրի համապատասխան և ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1226-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված փաստաթղթեր և համապատասխան հայտ ներկայացնելու միջոցով:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Փոխադրողը վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացնում`
1. Հայտ
2. Պետական տուրքի վճարման անդորրագիրը
3. Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների (ավտոմոբիլ, քարշակ, կցորդ, կիսակցորդ) հաշվառման վկայագրի պատճենը, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի համար համապատասխան պայմանագրի պատճենը
Վճարման եղանակը՝
Անկանխիկ
• Բանկային փոխանցման միջոցով
• Վճարային տերմինալի միջոցով
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005168126
Նպատակ դաշտում նշելով՝ ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարաներ փոխադրելու թույլտվություն տալու համար
Վճարման չափը՝ 10,000 ՀՀ դրամ
Ծառայությունը ստանալու հիմքերը՝
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվության համար դիմումները մուտքագրվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզիաների և թույլտվությունների վարչություն, որը՝
1) ապահովում է դիմողի նույնականացումը.2) իրականացնում է ներկայացված ավտոտրանսպրտային միջոցների (ավտոմոբիլ, քարշակ, կցորդ, կիսակցորդ) հաշվառման վկայագրի պատճենի, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի համար համապատասխան պայմանագրի պատճենի ուսումնասիրություն.
3) տրանսպորտային միջոցների և բեռների համապատասխանությունը Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին /ADR/ համաձայնագրին.
4) դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում դիմողին առաջարկել համալրել դրանք.5) անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրել խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջականության վերաբերյալ.
Որից հետո՝
1. Թույլտվության բնօրինակի պատրաստում
2. Տրամադրված թույլտվության վերաբերյալ տեղեկատվության գրանցում համակարգում
3. Տրամադրված թույլտվության վերաբերյալ սահմանված տեղեկատվության տրամադրում
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու իրավունք /թույլտվություն/ տալու դիմումը մերժվում է, եթե`
1) եթե փոխադրողի կողմից ներկայացվել են ոչ բոլոր փաստաթղթերը կամ տրանսպորտային միջոցը չի համապատասխանում փոխադրման պահանջներին կամ ներկայացված փաստաթղթերը թերի են և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մատնանշված թերությունները չեն վերացվել.
2) եթե հայտ ներկայացրած փոխադրողի վերաբերյալ վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագրի կողմ որևէ պետությունից ահազանգ է ստացվել տվյալ տարվա ընթացքում միջպետական որևէ բեռնափոխադրման ժամանակ տվյալ փոխադրողի կողմից համաձայնագրի պահանջները չկատարելու կամ խախտումներ թույլ տալու մասին:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Այս էջը օգտակա՞ր էր