Լիցենզիաներ

Խաղերի կազմակերպման լիցենզիայի տրամադրում

Վիճակախաղերի կազմակերպումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ՝ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի։ Գործունեության իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ, որը տրվում է լիազորված պետական մարմնի կողմից: Լիցենզիայի վրա պետք է լինի լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:

Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ-ում գրանցված առևտրային կազմակերպություններ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Մինչև 4,500,000,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 23 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

 

1. Հայտ (համաձայն ՀՀ կառավարության 29.07.2004թ. 1164-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելվածի N3 ձևի):
2. Պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին:
3. Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում շահումով խաղեր կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 18.08.2011թ. թիվ 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին):
4. Շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները;
5. Շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն Որոշման N 4 ձևի
6. Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 18.08.2011թ. թիվ 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության համապատասխանության վերաբերյալ:
7. Տարածքային հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մարմնի կողմից տրված տեղեկանքը դիմողի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ;
8. Շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից;
9. Անշարժ գույքի (գործունեության իրականացման վայրի, խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը;
10. Հայտարարագիր՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ (Որոշման հավելվածի N6 ձևի)
 

 

 

Դիմելու եղանակը՝

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից խաղատան կազմակերպման լիցենզիայի տրամադրման համար անհրաժեշտ է Նախարարություն ներկայացնել խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու համար հայտ և դրան կից փաստաթղթեր: 

 

 

Վճարման եղանակը՝

 

Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով,
 
Նպատակ դաշտում նշելով՝
Խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու համար
 
Վճարման չափը՝
Տարեկան պետական տուրքի չափերը. 
Ծաղկաձոր քաղաքում՝ 150 000 000 ՀՀ դրամ, Սևան քաղաքում` 120 000 000 ՀՀ դրամ, Ջերմուկ քաղաքում` 80 000 000 ՀՀ դրամ, Մեղրի քաղաքում` 30 000 000 ՀՀ դրամ, այլ վայրում (ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում՝ ՀՀ կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան)` 4 500 000 000 ՀՀ դրամ:
 
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝
Ծաղկաձոր քաղաքում՝ 900005061149
Սևան քաղաքում՝ 900005061156
Ջերմուկ քաղաքում` 900005061164
Մեղրի քաղաքում` 900005061172
Այլ վայրում` 900005061180
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` 
(374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր