Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Լիցենզիաներ
Պետական համալիր փորձաքննության հայտ
Հայաստանի Հանրապետությունում բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) և բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող շինարարության օբյեկտների նախագծային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության:
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1-6 ամիս
Ծառայության մասին
Հայաստանի Հանրապետությունում բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) և բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող շինարարության օբյեկտների նախագծային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության:
- Բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող շինարարական օբյեկտները:
- Բարձրագույն ռիսկայնության (V կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում հատկապես վտանգավոր և (կամ) տեխնիկապես բարդ, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող քաղաքաշինական (այդ թվում` սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ նշանակության) օբյեկտները:
Ինչպես դիմել
Պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով հաստատված կանոնների IV բաժնի NN 3 և 4, ինչպես նաև V բաժնի N 9 աղյուսակների պահանջներին: Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, PDF ձևաչափով: Կից ներկայացվում է ուղեկցող գրություն, որով փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուն հավաստում է ներկայացված նյութերի ամբողջականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը վերաբերող պահանջներին:
Պետական տուրք
Պետական համալիր փորձաքննության իրականացման համար պետական տուրք չի գանձվում:
Իրավական ակտեր
Պետական համալիր փորձաքննության իրականացման գործընթացը կարգավորող իրավական ակտերն են՝
- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումը,
- ՀՀ վարչապետի 2019 թվականի փետրվարի 7-ի N 101-Ա որոշումը,
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 62-17-01
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1-6 ամիս
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 62-17-01
Այս էջը օգտակա՞ր էր