ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս մեկանգամյա ոչ կանոնավոր չվերթների իրականացման թույլտվությունների տրամադրում

Օտարերկյա օդանավ շահագործողների, և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության տրամադրում
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
72 ժամ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Հայտին կից ներկայացվում է՝
1) օդանավ շահագործողի վկայականի՝ կից հավելվածներով կամ հատուկ մասի դրույթներով.
2) հայտում նշված օդային փոխադրման համար նախատեսված օդանավի (օդանավերի) թռիչքային պիտանիության, պետական  գրանցման վկայականների. 
3) ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովա¬գրու-թյան վկայականների.
4) օդանավի հրամանատարի վկայականի (օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձի դեպքում):

Ծառայությունը ստանալու հիմքերը

Օտարերկրյա օդանավ շահագործողը՝ մեկանգամյա ոչ կանոնավոր կամ օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձը (այսուհետ՝ հայտատու)՝ մեկանգամյա ոչ առևտրային ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ քաղաքացիական ավիացիայի կոմիտե են ներկայացնում կամ ուղարկում հայտ՝ սահմանված տեղեկատվությամբ:
Հայտն անհրաժեշտության դեպքում անհապաղ համաձայնեցվում է  քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների հետ՝ իրենց իրավասության շրջանակում ուսումնասիրելու և 1-օրյա ժամկետում եզրակացություն ներկայացնելու նպատակով: Համապատասխանության դեպքում օդանավ շահագործողին տրվում է մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության թույլտվություն (հեռագրի, էլեկտրոնային փոստի, հատուկ ավիացիոն կապի կամ հեռապատճենի միջոցով)։

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը


Հայտի՝ կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրա մասին տեղեկացվում է  քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Այդ դեպքում հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկ՝ հայտը  քաղաքացիական ավիացիայի կոմիտե մուտքագրվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն 24 ժամ առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները՝ դրա մասին գրավոր տեղեկացնելով  քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։ Սահմանված ժամկետներում հայտատուի կողմից թերությունները չվերացնելու դեպքում՝ հայտը մերժվում է։

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր