Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Լիցենզիաներ
Հաշվապահների որակավորում
Հաշվապահի որակավորում ստանալու համար իրականացվում է դիմած անձանց դիմումների քննարկում, որակավորման քննությունների կազմակերպում և որակավորման վկայականների շնորհում՝ համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված կարգի։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
3,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2,5 ամիս
Դիմելու համար իրավասու անձինք են համարվում՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր՝
ա) ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կամ
բ) ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
գ) ունեն ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
դ) դիմում ներկայացնելու օրվա դրությամբ աշխատում են հրապարակվող ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող կազմակերպությունում՝ որպես գլխավոր հաշվապահ:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
ա) դիմում (դիմումի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում).
բ) կրթության մասին դիպլոմի կամ ատեստատի պատճենը.
գ) աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենն ու պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը.
դ) երկու լուսանկար՝ 3x4 չափսի.
ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (այսուհետ՝ տուրքի վճարման անդորրագիր),

Ժամկետները՝
Դիմումներն ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանման կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Քննություններն անցկացվում են պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան 2 ամիսը մեկ անգամ, եթե ստացվել է առնվազն մեկ դիմում: Որակավորման հանձնաժողովը մասնակցի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա քննությանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում է եզրակացություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հաստատման: Ներկայացված եզրակացության հիման վրա նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է մասնակցին որակավորում շնորհելու կամ որակավորման տրամադրումը մերժելու մասին հրաման: Որակավորված մասնակցին տրվում է որակավորված հաշվապահի վկայական՝ հրամանի ընդունման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Վճարման եղանակը՝
Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով,
• Վճարային տերմինալի միջոցով,
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով.
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163234
Նպատակ դաշտում նշելով՝
Պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) տրամադրման համար յուրաքանչյուր քննություն ընդունելու համար
Ծառայությունը ստանալու հիմքերը՝
Դիմողների որակավորման քննությունների անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից ստեղծվում է հաշվապահների որակավորման հանձնաժողով, որն իր պարտականությունների կատարումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության այն կառուցվածքային ստորաբաժանման հետ, որի վրա դրված է այդ պարտականությունը: Քննությանը մասնակցելու թույլատրվում են այն դիմորդները, որոնք բավարարում են ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված չափանիշներին:
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝
Դիմումներն ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանման կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում: ՀՀ կառավարության կողմից սահմանված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նույն ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմողին: Փաստաթղթերի ներկայացման ժամանակ տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելը հիմք չի հանդիսանում դիմումը մերժելու համար, սակայն դիմողը պարտավոր է տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնել մինչև քննության սկիզբը:
Դիմողի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում դիմողին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են հանձնաժողովի անդամների և համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից վկայականը տրվելուց հետո, ապա վերջիններս պարտավոր են դրա մասին գրավոր տեղյակ պահել հանձնաժողովին: Եթե փաստերն այնպիսին են, որ դրանք դիմում ներկայացնելու ժամանակ հանձնաժողովին հայտնի լինելու դեպքում դիմողին չէր թույլատրվի մասնակցել քննությանը, ապա հանձնաժողովը 10-օրյա ժամկետում կազմում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին եզրակացություն և ներկայացնում նախարարին՝ հաստատման: Նախարարը ներկայացված եզրակացության հիման վրա երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է մասնակցի որակավորման վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին հրաման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, նախարարը կաշկանդված չէ հանձնաժողովի եզրակացությամբ:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
Հեռախոսահամար`
(374) 011 80-03-68
(374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
3,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2,5 ամիս
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
Հեռախոսահամար`
(374) 011 80-03-68
(374) 011 80-03-68
Այս էջը օգտակա՞ր էր