Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Կրթություն
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու հայտ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող իրավաբանական անձանց լիցենզիան տրամադրվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման համար։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձիք
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
30.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում
Դիմելու եղանակը՝
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կրթական ծրագրերի իրականացման լիցենզիան տրվում է՝ լիցենզավորվող կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշման պահանջներին համապատասխանության դեպքում:
Իրավաբանական անձի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
1) հայտ, որում նշվում է իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման, բացառությամբ բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ուսուցման ավարտին տրվող որակավորումը, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի, (սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի հայտատուի կողմից հաշվարկվում է` հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի), գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան), լիցենզիայի գործողության ժամկետը.
2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման, բացառությամբ բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի համար նախատեսվող տարածքի նկատմամբ իրավունքի (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճենը.
3) տեղեկանք մանկավարժական, դասախոսական և արտադրական ուսուցման վարպետների կազմի վերաբերյալ, որտեղ նշվում է մանկավարժների, դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական), տարակարգը.
4) տեղեկանք նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների, այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) տարածքների.
5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական).
6) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի համար կլինիկական պրակտիկայի ապահովվածության վերաբերյալ, ընդ որում, սեփական կլինիկական բազաների բացակայության դեպքում ներկայացվում է համապատասխան այլ բազաներից օգտվելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի պատճենները.
7) կրթական ծրագրերի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը.
8) սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների) կարգերը.
9 կրթական ծրագրերի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:

Վճարման եղանակը՝
Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով,
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով.
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160420
Նպատակ դաշտում նշելով՝
Լիցենզիա ստանալու համար
Ծառայությունը ստանալու հիմքերը՝
Լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմնի ստեղծած լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա: Լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները տրվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով և լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններով նախատեսված կարգով:
Հանձնաժողովի եզրակացությունը կայացնելու օրը այն հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին` նախարարին, որոշում կայացնելու համար: Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ:
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝
Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
գ) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

դ) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված են այլ դեպքեր:
Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը: Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշումը կայացվում է լիցենզավորող մարմնի ղեկավարի՝ նախարարի կողմից:
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 010 59-96-99
Ծառայության գծով աջակցության համար՝
(+374) 010 52-73-43
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձիք
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
30.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 010 59-96-99
Ծառայության գծով աջակցության համար՝
(+374) 010 52-73-43
Այս էջը օգտակա՞ր էր