Լիցենզիաներ

Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության տրամադրում

Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող որոշակի վայրերում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով
 
Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 օր

Դիմելու եղանակը՝

 

1. Հայտը ներկայացվում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին անձամբ կամ լիազորված անձի միջոցով (լիազորագիրը կցվում է հայտին)։ Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտը հնարավոր է ուղարկել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով։
2. Հայտի հետ ներկայացվում են ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը,
3. Համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները պատճենահանում է, դրանց վրա կատարում է գրառում բնօրինակների հետ համապատասխանության մասին և փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է հայտատուին: Անհրաժեշտության դեպքում վերցվում են փաստաթղթերի բնօրինակները,
4. Փաստաթղթերի փաթեթը հանձնվում է աշխատակազմի համապատասխան բաժնին կամ մասնագետին,
5. Կայացվում է համայնքի ղեկավարի որոշում և տրվում է թույլտվություն, կամ ծառայության տրամադրումը գրավոր մերժվում է:

 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

 

1. Հայտ՝ լրացված սահմանված ձևով: Հայտի ձևը տրամադրում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը։ Հայտի ձևը հնարավոր է ներբեռնել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքի տեղեկատուներ բաժնի ձևաթղթերի շտեմարանից։
2. Հայտատու իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի բնօրինակ, ՀՎՀՀ, բանկային վավերապայմաններ,
3. Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) պետական հաշվառման վկայականի և անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ,
4. Գործունեության իրականացման վայրի՝ առևտրի օբյեկտի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի բնօրինակ,
5. Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր,
6. Տեղեկանք` համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին:
 

Վճարման եղանակը՝

 

Անհրաժեշտ է վճարումն իրականացնել համայնքապետարանի հաշվեհամարին՝ 900445101521
 
Նպատակ դաշտում նշելով՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության տրամադրում
 
Վճարման չափը՝
Երևանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առ ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանվում է 50000 դրամ:
 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

 

1. Ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ոչ լիաժեք ներկայացում,
2. Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանություն օրենսդրության պահանջներին,
3. Ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների բացահայտում:
 

Կարգավորող իրավական ակտերը՝

 

1. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք (07.05.2002, ՀՕ-337),
2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք (26.12.1997, ՀՕ-185),
3. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք (24.11.2004, ՀՕ-134-Ն),
4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք (06.12.1985),
5. Համայնքի ավագանու որոշում (տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին,
6. Համայնքի ավագանու որոշում (տեղական տուրքեր վճարողների հաշվառման կարգի մասին):
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ
Այս էջը օգտակա՞ր էր