Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Լիցենզիաներ
Ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տրամադրում
Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում գործող առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները` ժամը 24.00-ից հետո աշխատելու համար տնտեսվարող սուբյեկտներին թույլտվություն տալու նպատակով
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 օր
Դիմելու եղանակը`
1. Հայտը ներկայացվում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին անձամբ կամ լիազորված անձի միջոցով (լիազորագիրը կցվում է հայտին): Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտը հնարավոր է ուղարկել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով։
2. Հայտի հետ ներկայացվում են ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը,
3. Համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները պատճենահանում է, դրանց վրա կատարում է գրառում բնօրինակների հետ համապատասխանության մասին և փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է հայտատուին: Անհրաժեշտության դեպքում վերցվում են փաստաթղթերի բնօրինակները,
4. Փաստաթղթերի փաթեթը հանձնվում է աշխատակազմի համապատասխան բաժնին կամ մասնագետին,
5. Կայացվում է համայնքի ղեկավարի որոշում և տրվում է թույլտվություն, կամ ծառայության տրամադրումը գրավոր մերժվում է հայտի մուտքագրման օրվանից երկու օրվա ընթացքում:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`
1. Հայտ՝ լրացված սահմանված ձևով: Հայտի ձևը տրամադրում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը: Հայտի ձևը հնարավոր է ներբեռնել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքի տեղեկատուներ բաժնի ձևաթղթերի շտեմարանից։
2. Հայտատու իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի բնօրինակ, ՀՎՀՀ, բանկային վավերապայմաններ,
3. Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) պետական հաշվառման վկայականի և անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ,
4. Գործունեության իրականացման վայրի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի բնօրինակ,
5. Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր,
6. Տեղեկանք` համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին:
Վճարման եղանակը՝
Անկանխիկ
• Բանկային փոխանցման միջոցով,
• Բանկոմատի միջոցով,
• Գանձարկղում
Նպատակ դաշտում նշելով՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տրամադրում
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել համայնքապետարանի հաշվեհամարին՝ 900445101240
Վճարման չափը՝
Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է`
1) առևտրի oբյեկտների համար` 120000 դրամ,
2) հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար` 250000 դրամ,
3) բաղնիքների (uաունաների) համար` 1400000 դրամ,
4) խաղատների համար` 3000000 դրամ,
5) շահումով խաղերի համար` 1500000 դրամ,
6) վիճակախաղերի համար` 450000 դրամ:
1) առևտրի oբյեկտների համար` 120000 դրամ,
2) հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար` 250000 դրամ,
3) բաղնիքների (uաունաների) համար` 1400000 դրամ,
4) խաղատների համար` 3000000 դրամ,
5) շահումով խաղերի համար` 1500000 դրամ,
6) վիճակախաղերի համար` 450000 դրամ:
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝
1. Ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ոչ լիաժեք ներկայացում,
2. Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանություն օրենսդրության պահանջներին,
3. Ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների բացահայտում,
4. Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի կամ մասնագետի բացասական եզրակացությունը օբյեկտի՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու մասին:
Կարգավորող իրավական ակտերը՝
1. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք (07.05.2002, ՀՕ-337),
2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք (26.12.1997, ՀՕ-185),
3. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք (24.11.2004, ՀՕ-134-Ն),
4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք (06.12.1985),
5. ՀՀ կառավարության 2007թ-ի հուլիսի 19-ի «Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին» N 962-Ն որոշում,
6. Համայնքի ավագանու որոշում (տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին),
7. Համայնքի ավագանու որոշում (տեղական տուրքեր վճարողների հաշվառման կարգի մասին),
8. Համայնքի ավագանու որոշում (հանրային սննդի կազմակերպման համայնքային կանոնների մասին):
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 օր
Այս էջը օգտակա՞ր էր