Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Լիցենզիաներ
Տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու թույլտվության տրամադրում
Ծառայությունը տրամադրվում է համայնքի վարչական տարածքում համայնքի ավագանու սահմանած կարգով կազմակերպված տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց թույլտվություն տալու նպատակով
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Դիմելու եղանակը՝
1. Հայտը ներկայացվում է տոնավաճառը (վերնիսաժը) սկսվելուց առվազն երեք օր առաջ համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին անձամբ կամ լիազորված անձի միջոցով (լիազորագիրը կցվում է հայտին)։ Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտը հնարավոր է ուղարկել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով։
2. Հայտի հետ ներկայացվում են ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը,
3. Համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները պատճենահանում է, դրանց վրա կատարում է գրառում բնօրինակների հետ համապատասխանության մասին և փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է հայտատուին: Անհրաժեշտության դեպքում վերցվում են փաստաթղթերի բնօրինակները,
4. Փաստաթղթերի փաթեթը հանձնվում է աշխատակազմի համապատասխան բաժնին կամ մասնագետին,
5. Կայացվում է համայնքի ղեկավարի որոշում և տրվում է թույլտվություն, կամ ծառայության տրամադրումը գրավոր մերժվում է:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
1. Հայտ՝ լրացված սահմանված ձևով: Հայտի ձևը տրամադրում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը։ Հայտի ձևը հնարավոր է ներբեռնել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքի տեղեկատուներ բաժնի ձևաթղթերի շտեմարանից,
2. Հայտատու իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի բնօրինակ, ՀՎՀՀ, բանկային վավերապայմաններ,
3. Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) պետական հաշվառման վկայականի և անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ,
4. Հայտատու ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ,
5. Տեղական վճարի վճարումը հաստատող անդորրագիր,
6. Տեղեկանք` համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին:
2. Հայտատու իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի բնօրինակ, ՀՎՀՀ, բանկային վավերապայմաններ,
3. Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) պետական հաշվառման վկայականի և անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ,
4. Հայտատու ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ,
5. Տեղական վճարի վճարումը հաստատող անդորրագիր,
6. Տեղեկանք` համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին:
Ժամկետները՝
Տեղական վճարի վճարումը հաստատող անդորրագիրն ստանալուց հետո՝ մինչև տոնավաճառը (վերնիսաժը) սկսվելու օրը:
Վճարման եղանակը՝
Վճարման նպատակը անհրաժեշտ է նշել՝ տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու թույլտվության տրամադրում
Վճարման չափը՝
Երևանի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 դրամ:
Կարգավորող իրավական ակտերը՝
1. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք (07.05.2002, ՀՕ-337),
2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք (26.12.1997, ՀՕ-185),
3. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք (24.11.2004, ՀՕ-134-Ն),
4. Համայնքի ավագանու որոշում (տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին),
5. Համայնքի ավագանու որոշում (տոնավաճառներ (վերնիսաժներ) կազմակերպելու կարգի մասին):
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Այս էջը օգտակա՞ր էր