Դիմել էլեկտրոնային հավատարմագրման համար
Ծառայությունն ապահովում է հավատարմագրման գործընթացի բոլոր հիմնական փուլերի իրականացումը մեկ միասնական թվային միջավայրում: Հավատարմագրումը գործընթաց է, որի ընթացքում գնահատվում և հաստատվում է, որ դիմող կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է պահանջներին համապատասխան։
Ինչպե՞ս դիմել
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմել «Շարունակել» կոճակը և նույնականացվել էլեկտրոնային հավատարմագրման (e-Accreditation) համակարգում։ Նույնականացումից հետո օգտատերը․
- մուտք է գործում հավատարմագրման համակարգ,
- ընտրում է հայտի տեսակը,
- ստեղծում է հայտ,
- լրացնում է անհրաժեշտ տվյալները,
- կցում է անհրաժեշտ փաստաթղթերը,
- հանձնում է հայտը։
Ներկայացվող պահանջները
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է․
- ունենալ «ԵսԵմ» նույնականացում,
- ներկայացնել հայտը համապատասխանության գնահատման մարմնի անունից,
- ներկայացնել հայտի տեսակին անհրաժեշտ տվյալները և փաստաթղթերը։
Պահանջվող տվյալները և փաստաթղթերը
Պահանջվող տվյալները և կցվող փաստաթղթերի կազմը որոշվում են՝ ըստ ներկայացվող հայտի տեսակի և իրականացվող հավատարմագրման գործընթացի։
Վճարման չափը և կարգը
Հավատարմագրման գործընթացի շրջանակում անհրաժեշտ վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ՝ հետևյալ տվյալներով.
- ստացող՝ Կենտրոնական գանձապետարան,
- հաշվեհամար՝ 900018003963,
- հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)՝ 00116673:
Տրամադրման ժամկետը և կարգը
- Հայտը ներկայացնելուց հետո, անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջվել լրացուցիչ փաստաթղթերի կամ տվյալների տրամադրում կամ տեղեկատվության շտկում։
- Հավատարմագրման տրամադրման ժամկետը կախված է հավատարմագրման տեսակից և սահմանված ընթացակարգերից:
Հղում օրենսդրությանը
- «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1201-Ն որոշում
Oրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
(+374) 11 20-33-82
(+374) 11 20-33-84
Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00
(+374) 11 20-33-82
(+374) 11 20-33-84
Աշխատանքային ժամեր՝
երկուշաբթիից ուբաթ՝ 09:00-18:00