ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

ՀՀ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ ՀՀ դրանց արտահանման լիցենզիայի տրամադրում

Լիցենզավորող մարմինը իրականացնում է հայտատուի կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի անվտանգության գնահատում, փորձաքննություն, տեսչական ստուգումներ և անձնակազմի որակավորման ստուգում, հավաստիանալու, որ լիցենզավորված գործունեություն իրականացնելիս լիցենզավորված անձը գիտի և կպահպանի ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջները, ապահովելու անձնակազմի, շրջակա միջավայրի անվտանգությունը (թույլ չի տրվի գերճառագայթահարում, իսկ հնարավոր վթարների կամ միջադեպերի դեպքում անհապաղ իրականացվեն վթարային հակազդման միջոցառումներ) ըստ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ՀՀ միջազգային պայմանագրերի , ՀՀ օրենսդրության ,ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների պահանջների: Վերլուծվում և գնահատվում են հայտատուի հնարավորություններն ու կարողությունները՝ անվտանգ իրականացնելու լիցենզավորման ենթակա գործունեությունը:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
3000-20000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 1Անձը ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`
իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի անվանումները, ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի դասերը, ներմուծման կամ արտահանման նպատակը, ստացման կամ առաքման նախատեսվող ժամանակը։
2Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) ներմուծվող ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ձեռքբերման կամ արտահանվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի օտարման (վաճառքի, փոխանցման, վերանորոգման ուղարկման և այլնի) պայմանագրի պատճենը: Եթե ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ համագործակցության ծրագրի շրջանակներում, ապա պետք է ներկայացվի այդ ծրագրի պատճենը.
բ) ներմուծվող կամ արտահանվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի օգտագործման կամ պահեստավորման գործունեության լիցենզիայի պատճենը.
գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը
դ) 1-ին, 2-րդ և 3-րդ դասի ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման դեպքում՝ դրանց օգտագործման ժամկետի ավարտից հետո ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերն արտադրողին վերադարձնելու վերաբերյալ պայմանագրի պատճենըե) հայտին կից ներկայացվում են ներմուծող կազմակերպության կողմից տրամադրված փաստաթղթերը, որոնք բնութագրում են ներմուծվող ռադիոակտիվ նյութը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքը (արտադրողը, տիպը, ճառագայթային և տեխնիկական բնութագրերը), նշվում են տվյալներ այն մասին, թե կոնկրետ որ կազմակերպության կամ դրա ստորաբաժանման աշխատողներն են աշխատելու այդ նյութերի և սարքերի հետ, որ կազմակերպությունն է ներմուծում և ներմուծման նախատեսվող ժամկետը
3. Առաջին, երկրորդ և երրորդ դասերի ռադիոակտիվ նյութերի ու ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտին կից լրացուցիչ պետք է ներկայացվի նաև արտահանվող ռադիոակտիվ նյութերի ու ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման համար ստացող կողմի` իր պետության օրենսդրությամբ սահմանված թույլտվության պատճենը:

Վճարման չափը

· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167185
 
· Նպատակը
Լիցենզիայի  գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167185
 
· Նպատակը
Լիցենզիայի  կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167185
 
· Նպատակը
Լիցենզիայի  վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167185
 
· Նպատակը
իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում/գրանցումից հանում
(պետական տուրք նախատեսված չէ )
 
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում  
(պետական տուրք նախատեսված չէ)

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Լիցենզիայի  տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
080002020, (+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
 9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
(+374) 010 54-39-91, (+374) 010 54-39-95
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր