Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Լիցենզիաներ
Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումնների թույլտվության տրամադրում
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները փոխանակում են սահմանափակ թվով թույլտվություններ՝ համաձայնագրի կողմ երկրներ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքից ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և իրավունք է վերապահում համաձայնագրի կողմ պետության ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցի մուտքը, ելքը մյուս կողմի տարածք, տարանցումը նրանց տարածքով: Համաձայնագրի կողմ երկրները փոխանակում են սահմանված թվով ձևաթղթեր, որոնք տրամադրվում են երկրների փոխադրողներին: Թույլտվություն տրվում է նշանակման վայր և հետադարձ ուղղությամբ մեկ երթ կատարելու համար:
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
50,000-150,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր
Դիմելու եղանակը՝
Թույլտվություն ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Հիմնականում հայտերը ընդունվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեկ պատուհան համակարգի միջոցով:
ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից թույլտվությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2017թ. հոկտեմբերի 24-ի համաձայնագրի համաձայն՝
ՀՀ ՏԿԵ նախարարի 2019թ. հուլիսի 17-ի թիվ 240-Ա հրամանով սահմանված փաստաթղթեր և համապատասխան հայտ ներկայացնելու միջոցով:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Փոխադրողը դեպի Ռուսաստանի Դաշնություն ոչ կանոնավոր ուղևորափոխադրման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացնում`
1. Հայտ
2. Պետական տուրքի վճարման անդորրագիրը, որը պետք է ներառի հայտատուի անուն, ազգանուն, հայրանունը, իսկ կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանումը, տրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը
3. Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի պատճենը
4. Ավտոտրանսպորտային միջոցի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը
Վճարման եղանակը՝
Անկանխիկ
• Բանկային փոխանցման միջոցով
• Վճարային տերմինալի միջոցով
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել՝ ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 90000500012577
Նպատակ դաշտում նշելով՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների թույլտվություն տալու համար
Վճարման չափը՝
50,000 ՀՀ դրամ՝ 9-ից 18 նստստեղ ունեցող ավտոմոբիլների համար
150.000 ՀՀ դրամ՝ 18-ից ավել նստատեղ ունեցող ավտոմոբիլների համար
Վճարման չափը՝
50,000 ՀՀ դրամ՝ 9-ից 18 նստստեղ ունեցող ավտոմոբիլների համար
150.000 ՀՀ դրամ՝ 18-ից ավել նստատեղ ունեցող ավտոմոբիլների համար
Ծառայությունը ստանալու հիմքերը՝
Դեպի Ռուսաստանի Դաշնություն ոչ կանոնավոր ուղևորափոխադրման մեկանգամյա թույլտվություն տալու համար դիմումները մուտքագրվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզիաների և թույլտվությունների վարչություն, որը՝
1) ապահովում է դիմողի նույնականացումը
2) իրականացնում է ներկայացված ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենի, հաշվառման վկայագրի պատճենի, օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի համար համապատասխան պայմանագրի պատճենի ուսումնասիրություն
3) դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում դիմողին առաջարկել համալրել դրանք
4) անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրել խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջականության վերաբերյալ
Որից հետո՝1. Թույլտվության բնօրինակի պատրաստում,
2. Տրամադրված թույլտվության վերաբերյալ տեղեկատվության գրանցում համակարգում.
3. Տրամադրված թույլտվության վերաբերյալ սահմանված տեղեկատվության տրամադրում.
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝
Դեպի Ռուսաստանի Դաշնություն ոչ կանոնավոր ուղևորափոխադրման մեկանգամյա թույլտվություն տալու դիմումը մերժվում է․
1) եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2017թ. հոկտեմբերի 24-ի համաձայնագրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2019թ. հուլիսի 17-ի թիվ 240-Ա հրամանի պահանջների.
2) եթե հայտ ներկայացրած փոխադրողի վերաբերյալ համաձայնագրի կողմ պետությունից ահազանգ է ստացվել տվյալ տարվա ընթացքում ուղևորափոխադրման ժամանակ տվյալ փոխադրողի կողմից համաձայնագրի պահանջները չկատարելու կամ խախտումներ թույլ տալու մասին:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
50,000-150,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Այս էջը օգտակա՞ր էր