ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Ստանալ անհատական կամ անհատական անցումային բժշկական լիցենզիա

Սահմանվում են բուժաշխատողների լիցենզավորման 2 տեսակներ՝ անհատական և անհատական անցումային, որոնք տարբերվում են նպատակով և շահառուների խմբով։
Անհատական բժշկական լիցենզիան թույլ է տալիս ավագ բժշկական աշխատողներին իրականացնել ինքնուրույն մասնագիտական գործունեություն՝ անկախ աշխատանքի վայրից և տրվում է 5 տարի ժամկետով։ Անցումային անհատական լիցենզիան տրվում է կլինիկական օրդինատորներին (ռեզիդենտներին) և ռազմաբժշկական ուսանողներին՝ ուսումնառության ժամանակահատվածի համար։

Ո՞վ կարող է դիմել
Ավագ բուժաշխատողներ, կլինիկական օրդինատորներ, ռազմաբժշկական հետբուհական ուսուցում անցնող անձինք
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
3,000-6,000 դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Լիցենզավորման հայտ ներկայացնելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականացվելուց հետո անհրաժեշտ է․

  • գրանցվել hrh.am համակարգում,
  • անձնական էջի «Կրթություն» դաշտում կցել կրթության վերաբերյալ փաստաթղթերը, 
  • «Կենտրոնական քննություն» հայտ դաշտում ավելացնել համապատասխան հայտը։

Հետագա քայլերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հայտը ներկայացնելուց հետո։

Ո՞վ կարող է դիմել

Լիցենզիա կարող են ստանալ․

  • ավագ բուժաշխատողները,
  • կլինիկական օրդինատորները (ռեզիդենտները),
  • ռազմաբժշկական հետբուհական ուսուցում անցնող անձինք։

Անհատական լիցենզիան տրվում է ավագ բուժաշխատողներին՝ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու համար։

Անցումային անհատական լիցենզիան նախատեսված է կլինիկական օրդինատուրայում կամ ռազմաբժշկական հետբուհական հաստատություններում սովորող անձանց համար։ Այն իրավունք է տալիս իրականացնել ոչ ինքնուրույն մասնագիտական գործունեություն՝ միայն հսկողության ներքո և բուժհաստատության սահմանված ծավալով։ 

Ներկայացվող պահանջները

Լիցենզիա ստանալու հիմնական նախապայմաններն են․

Պահանջվող տվյալները

Հայտը լրացնելիս անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տվյալները․

  • անձը հաստատող փաստաթղթի համար,
  • սոցիալական քարտի համար,
  • շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (առկայության դեպքում),
  • կոնտակտային տվյալներ (հասցե, հեռախոսահամար, էլ. փոստ),
  • պետական տուրքի վճարման անդորրագիր (բացառությամբ ուժային կառույցներում ծառայող բուժաշխատողների)։

Վճարման չափը

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է վճարել․

  • 3,000 դրամ՝ կլինիկական օրդինատորների համար,
  • 6,000 դրամ՝ ավագ բուժաշխատողների համար։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Եթե հայտում թերություններ կան, 2 աշխատանքային օրվա ընթացքում այն վերադարձվում է հայտ ներկայացնողին թերությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկելու համար։ Լիցենզիա տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է հայտն ընդունվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Ծանուցումն ուղարկվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեին։
  • Լիցենզավորման քննությունն անցկացվում է 2 փուլով՝ թեստային ստուգում և սիմուլյացիոն պայմաններում գործնական հմտությունների գնահատում։ Ըստ սահմանված հաջորդականության՝ մասնակիցը գործնական փուլին մասնակցելու իրավունք է ստանում միայն թեստային առաջադրանքների առնվազն 70 տոկոսը հաջողությամբ կատարելուց և անցողիկ շեմը հաղթահարելուց հետո։ Քննական գործընթացի յուրաքանչյուր փուլը հանձնելու համար մասնակիցներին տրվում է երեքական փորձի հնարավորություն։
  • Անհատական լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով և ենթակա է երկարաձգման՝ շարունակական մասնագիտական զարգացման պահանջները կատարելու դեպքում։
  • Անցումային լիցենզիան ուժի մեջ է միայն ուսումնառության ժամանակահատվածի համար։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2025 թվականի ապրիլի 17-ի N 437-Ն որոշում
  • ՀՀ առողջապահության նախարարի՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ի N 131-Ն հրաման

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր