Լիցենզիաներ

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվություն

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում, ինչպես նաև բնակավայրերով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներին տրամադրվում են գովազդի տեղադրման թույլտվություններ, որը տրամադրվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:

Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
7500-10000 դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 աշխատանքային օր

Դիմելու եղանակը`

 

ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշմամբ հաստատված կարգով  Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում, ինչպես նաև բնակավայրերով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներին  տրամադրվում են գովազդի տեղադրման թույլտվություններ տրամադրվում է լիցենզիա տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո հանձնաժողովի նիստի որոշմամբ՝ սահմանված փաստաթղթեր և համապատասխան հայտ ներկայացնելու միջոցով:
 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

 

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում, ինչպես նաև բնակավայրերով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներին գովազդի տեղադրման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների   նախարարություն է ներկայացվում`
ա) դիմում լիազոր մարմնի ղեկավարի անունով` համաձայն ձևի
բ) գովազդային վահանակի նախագիծը (էսքիզը)
գ) տարածքի 2 լուսանկար (10x15 չափսի) տարբեր դիրքերից, որտեղ սխեմատիկ նշված լինի գովազդի դիրքը ճանապարհի նկատմամբ
դ) ճանապարհի պաշտպանական գոտիներում տեղադրելու դեպքում` տարածքը տնօրինողի գրավոր համաձայնությունը:
 

Ճանապարհային հարկ

 

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.
1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10000 դրամ.
2) հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7500 դրամ:
 

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

 

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում, ինչպես նաև բնակավայրերով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներին գովազդի տեղադրման թույլտվության տրամադրման դիմումները (հայտերը) մուտքագրվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզիաների և թույլտվությունների վարչություն, որը իրականացնում ՝
ա) ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն
բ) գովազդի տեղադրման վայրի զննում
գ) գրավոր համաձայնեցում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ
դ) եզրակացության կազմում:
 
 
 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

 

Գովազդային վահանակի տեղադրման դիմումը կարող է մերժվել, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի են և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազոր մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում դիմողը չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ սույն կարգի պահանջներին.
գ) գովազդը տեղադրվելու է` ճանապարհի հողային պաստառի սահմաններում (երթևեկելի մասում, բաժանիչ գոտում, կողնակներին, մայթերին, լիցքերին, հանույթներին, ջրահեռացման առուներում), ճանապարհի վթարավտանգավոր հատվածներում, երկաթուղային գծանցների վրա, թունելներում, էստակադների կամ կամուրջների ուղեանցների վրա, հենապատերի, ծառերի կամ ժայռերի վրա, 40 տոկոսից ավելի երկայնական թեքությամբ ճանապարհների տեղամասերում, կտրուկ շրջադարձերում, ինչպես նաև այն տեղամասերում, որտեղ նվազագույն տեսանելիությունը 350 մետրից պակաս է:
Սույն ենթակետում նշված պահանջները չեն տարածվում միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հատվածների վրա, որոնք անցնում են բնակավայրերի միջով։
Դիմումի մերժման դեպքում լիազոր մարմինը դիմողին դրա մասին գրավոր տեղեկացնում է նախատեսված եզրակացությունը կազմելուց հետո 5 օրվա ընթացքում` ներկայացնելով մերժման հիմքերը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
 
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր