Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Լիցենզիաներ
Տիեզերական գործունեության լիցենզիա ստանալու հայտ
Լիցենզավորման ենթակա տիեզերական գործունեությունը ներառում է տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում, տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացում, երկրի հեռավար արբանյակային տվյալների ընդունում և մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց նկատմամբ կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծում և շահագործում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
10.000.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում
Ծառայության մասին

Ինչպես դիմել
Տիեզերական գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

Անհրաժեշտ փաստաթղթեր
Լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`
- տիեզերական գործունեության իրականացման ընթացքում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկը,
- տեղեկատվություն միջազգային համագործակցության վերաբերյալ (համաձայնագիր, պայմանագիր, հուշագիր),
- տիեզերական գործունեություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է աշխատանքների իրականացմանը (ծառայությունների մատուցման) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման չափանիշները, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալու վերաբերյալ տեղեկատվություն,
- «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Պետական տուրք
Տիեզերական գործունեություն իրականացնելու նպատակով պետական տուրքը գանձվում է տարեկան 10.000.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005002291):
Իրավական ակտեր
Տիեզերական գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերն են՝
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
- «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը,
- «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
10.000.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51
Այս էջը օգտակա՞ր էր