Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Լիցենզիաներ
Ստանալ դեղերի արտադրության լիցենզիա
Դեղերի արտադրությունը դեղերի սերիական թողարկումն է, որն ընդգրկում է հետևյալ արտադրական գործընթացները` ելանյութերի ձեռքբերումը, արտադրական տեխնոլոգիական գործընթացները, որակի հսկումը, փաթեթավորումը (վերափաթեթավորում), պիտակավորումը (վերապիտակավորում), պահպանումը, բացթողումը և հարակից հսկողությունը:
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր
Ծառայության արժեքը
200,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
30 աշխատանքային օրվա ընթացքում
Դեղերի արտադրության լիցենզիան տրվում է արտադրական գործընթացների առնվազն մեկի իրականացման համար` բացառությամբ առանձնացված ելանյութերի ձեռքբերման, պահպանման և որակի հսկման գործընթացների:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը ներկայացվում են առցանց։
Լիցենզիան առցանց ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը ներկայացվում են առցանց։
Լիցենզիան առցանց ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- այցելել https://www.e-gov.am/
- ընտրել «Լիցենզիաների հայտերի ընդունման համակարգ» բաժինը
- հետո՝ «Առողջապահության բնագավառ»
- այնուհետև՝ «Դեղերի արտադրություն»
- ընտրել հայտատուի տեսակը
- սեղմել «Լրացնել հայտը» կոճակը
- հետևելով հրահանգներին՝ լրացնել հայտը
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- Դեղերի արտադրության կանոնակարգում պարտադիր ներկայացվող տեղեկությունների ցանկը` 2 օրինակից,
- փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացություն` հայտավորված գործունեության համար նախատեսված ապրանքների, առարկաների, սարքավորումների վերաբերյալ,
- լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Դեղերի արտադրության համար պետական տուրքը գանձվում է տարեկան 200,000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005016630):
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր
Ծառայության արժեքը
200,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
30 աշխատանքային օրվա ընթացքում
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Այս էջը օգտակա՞ր էր