Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Լիցենզիաներ
Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության տրամադրում
-
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
-
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 օր
Դիմելու եղանակը՝
1. Հայտը ներկայացվում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին անձամբ կամ լիազորված անձի միջոցով (լիազորագիրը կցվում է հայտին)։ Էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտը հնարավոր է ուղարկել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով։
2. Հայտի հետ ներկայացվում են ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը,
3. Համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները պատճենահանում է, դրանց վրա կատարում է գրառում բնօրինակների հետ համապատասխանության մասին և փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է հայտատուին: Անհրաժեշտության դեպքում վերցվում են փաստաթղթերի բնօրինակները,
4. Փաստաթղթերի փաթեթը հանձնվում է աշխատակազմի համապատասխան բաժնին կամ մասնագետին,
5. Կայացվում է համայնքի ղեկավարի որոշում և տրվում է թույլտվություն, կամ ծառայության տրամադրումը գրավոր մերժվում է:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
1. Հայտ՝ լրացված սահմանված ձևով: Հայտի ձևը տրամադրում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը։ Հայտի ձևը հնարավոր է ներբեռնել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքի տեղեկատուներ բաժնի ձևաթղթերի շտեմարանից,
2. Հայտատու իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի բնօրինակ, ՀՎՀՀ, բանկային վավերապայմաններ,
3. Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) պետական հաշվառման վկայականի և անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ,
4. Գործունեության իրականացման վայրի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի բնօրինակ,
5. Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր,
6. Տեղեկանք` համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին:
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝
1. Ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ոչ լիաժեք ներկայացում,
2. Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը օրենսդրության ահանջներին,
3. Ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների բացահայտում,
4. Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի կամ մասնագետի բացասական եզրակացությունը՝ լցավորման մշտակա (ստացիոնար) կայանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու մասին:
Կարգավորող իրավական ակտերը՝
1. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք (07.05.2002, ՀՕ-337),
2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենք (26.12.1997, ՀՕ-185),
3. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք (24.11.2004, ՀՕ-134-Ն),
4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք (06.12.1985),
5. Համայնքի ավագանու որոշում (տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին),
6. Համայնքի ավագանու որոշում (տեղական տուրքեր վճարողների հաշվառման կարգի մասին):
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
-
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 օր
Այս էջը օգտակա՞ր էր