Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Լիցենզիաներ
Ռադիոակտիվ թափոնների վերամշակման լիցենզիայի տրամադրում
Կոմիտեն իրականացնում է հայտատուի կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի անվտանգության գնահատում, փորձաքննություն, տեսչական ստուգումներ և անձնակազմի որակավորման ստուգում, հավաստիանալու, որ լիցենզավորված գործունեություն իրականացնելիս լիցենզավորված անձը գիտի և կպահպանի ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջները, ապահովելու անձնակազմի, շրջակա միջավայրի անվտանգությունը (թույլ չի տրվի գերճառագայթահարում, իսկ հնարավոր վթարների կամ միջադեպերի դեպքում անհապաղ իրականացվեն վթարային հակազդման միջոցառումներ) ըստ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ՀՀ միջազգային պայմանագրերի , ՀՀ օրենսդրության ,ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների պահանջների: Վերլուծվում և գնահատվում են հայտատուի հնարավորություններն ու կարողությունները՝ անվտանգ իրականացնելու լիցենզավորման ենթակա գործունեությունը:
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
2500-20000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
1․ Ռադիոակտիվ թափոնների վերամշակման լիցենզիա
ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում
նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ թափոնների վերամշակում է նախատեսվում իրականացնել.
բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ թափոնների վերամշակում է նախատեսվում իրականացնել:
2․ Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը
բ) ռադիոակտիվ թափոնների վերամշակման տեխնիկական միջոցների (սարքավորումների, համակարգերի, փաթեթավորման կոմպլեկտների) նախագծերը.
գ) ռադիոակտիվ թափոնների վերամշակման համար օգտագործվող տեխնոլոգիաների մանրամասն նկարագրությունը․
դ) ռադիոակտիվ թափոնների վերամշակման անվտանգության հիմնավորման մասին հաշվետվությունը.
ե) ռադիոակտիվ թափոնների վերամշակման ծրագիրը
զ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզիաների պատճենները
է) սույն կետի «բ» «գ», «դ» «ե» ենթակետերով սահմանված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունը:
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը
բ) ռադիոակտիվ թափոնների վերամշակման տեխնիկական միջոցների (սարքավորումների, համակարգերի, փաթեթավորման կոմպլեկտների) նախագծերը.
դ) ռադիոակտիվ թափոնների վերամշակման անվտանգության հիմնավորման մասին հաշվետվությունը.
զ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզիաների պատճենները
է) սույն կետի «բ» «գ», «դ» «ե» ենթակետերով սահմանված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունը:
Վճարման չափը
·
Նպատակը
Ատոմային էներգիայի
օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
5,000 ՀՀ դրամ
·
ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
·
Նպատակը
Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման
համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
·
Նպատակը
Լիցենզիայի կրկնօրինակի
տրման համար
·
Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
·
Նպատակը
Լիցենզիայի տրամադրում
այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
2,500 ՀՀ դրամ
·
ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
·
Նպատակը
Լիցենզիայի վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
·
Նպատակը
Ատոմային էներգիայի
օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում
փոփոխությունների իրականացում
(պետական տուրք նախատեսված չէ)
· Վճարման եղանակը
· Վճարման չափը
· Վճարման եղանակը
· Վճարման չափը
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
· Վճարման չափը
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
· Վճարման եղանակը
· Վճարման չափը
· Վճարման եղանակը
· Վճարման չափը
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
(պետական տուրք նախատեսված չէ)
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Ռադիոակտիվ թափոնների վերամշակման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) եթե առկա է կարգավորող մարմնի գրավոր եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
գ ) լիցենզիայի տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:
Կարգավորող իրավական ակտերը
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
080002020, (+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 54-39-91, (+374) 010 54-39-95
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
2500-20000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
080002020, (+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 54-39-91, (+374) 010 54-39-95
Այս էջը օգտակա՞ր էր