Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Լիցենզիաներ
Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի տրամադրում
Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին կարող են տրամադրվել հսկիչ սարքեր (թվային տախոգրաֆներ)
Դիմելու եղանակը՝
Հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) քարտեր ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Հիմնականում հայտերը ընդունվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեկ պատուհան համակարգի միջոցով:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) քարտերը տրամադրվում են ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի թիվ 231-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված փաստաթղթեր և համապատասխան հայտ ներկայացնելու միջոցով:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Հսկիչ սարքեր (թվային տախոգրաֆներ) ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվում`
Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները քարտ ստանալու նպատակով իրավասու մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում2) անձնագրի պատճենը.
3) վարորդական վկայականի պատճենը.
4) մեկ լուսանկար.
5) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություն) քարտ ստանալու նպատակով իրավասու մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.2) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը.
3) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.
4) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Միջպետական բեռնափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներում տեղադրված հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) ստուգաչափում իրականացնող արհեստանոցներն արհեստանոցի քարտ ստանալու համար իրավասու մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում2) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը.
3) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.
4) հսկիչ սարքի (թվային տախոգրաֆի) ստուգաչափում իրականացնելու թույլտվության պատճենը.
5) արհեստանոցի տեխնիկի անձնագրի պատճենը.
6) արհեստանոցի տեխնիկի հավաստագրի պատճենը.
7) արհեստանոցի տեխնիկի մեկ լուսանկար.
8) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Վճարման եղանակը՝
Անկանխիկ
- Բանկային փոխանցման միջոցով
- Վճարային տերմինալի միջոցով
- Թվային տախոգրաֆի համար
Վճարման չափը՝
- վարորդի քարտ՝ 50 հազար դրամ
- կազմակերպության քարտ՝ 70 հազար դրամ
- արհեստանոցի քարտ-70 հազար դրամ
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005168118
Նպատակ դաշտում նշելով՝ Թվային տախոգրաֆի համար
Ծառայությունը ստանալու հիմքերը՝
Հսկիչ սարքեր (թվային տախոգրաֆներ) ստանալու համար դիմումները մուտքագրվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզիաների և թույլտվությունների վարչություն, որը՝
1) ստուգում է դիմումի և ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը.2) անհրաժեշտության դեպքում փաստաթղթերի հավաստիության վերաբերյալ հարցում է կատարում համապատասխան մարմիններին.
3) քարտի պատրաստման համար ստացված դիմումներն ուղարկում է քարտ պատրաստող կազմակերպություն.
4) պատրաստի քարտն ստանալուց հետո այն տրամադրում է դիմումատուին
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝
Հսկիչ սարքեր (թվային տախոգրաֆներ) ստանալու համար դիմումը մերժվում է, եթե`
1) այն ներկայացվել է սույն կարգի համապատասխանաբար 3-րդ կամ 4-րդ, կամ 5-րդ, կամ 6-րդ կետերով պահանջվող ոչ բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մատնանշված թերությունները չեն վերացվել.2) դիմումատուն (բացառությամբ վերահսկողություն իրականացնող մարմնի) Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում արդեն իսկ ստացել է հսկիչ սարքի (թվային տախոգրաֆի) քարտ
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Այս էջը օգտակա՞ր էր