Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Լիցենզիաներ
Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս կանոնավոր չվերթների իրականացման թույլտվությունների տրամադրում
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Հայտատուին տրամադրվում է թույլտվություն՝ ՀՀ տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման նպատակով։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Հայտին կից
ներկայացվում է՝
1) օդանավ շահագործողի վկայականը՝
կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով.
2) օտարերկրյա օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը.
3) հայտում նշված օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության, պետական գրանցման և աղմուկի վկայականները.
4) oդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված, ուղևորների, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության և (կամ) վերաապահովագրության վկայականները (սերտիֆիկատները).
5) այլ տեղեկություններ, որոնք, ըստ օտարերկրյա օդանավ շահագործողի, վերաբերելի են և կարող են նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:

Ծառայությունը ստանալու հիմքերը
Իրականացվում է հայտի ուսումնաիրություն, պատասխանատու
ստորաբաժանումների եզրակացության տրամադրում հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ:
Դրական եզրակացությունների պարագայում տրամադրվում է համապատասխան օտարերկրա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն։

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում
է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի պատճենները չեն համապատասխանում
ՀՀ կառավարության 06.08.2015թ.N 1005-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված պահանջներին,
կամ թերի են, ապա Լիազորված մարմինը հայտը մուտքագրվելուց հետո 2 (երկու) աշխատանքային
օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Օդանավ շահագործողին՝ առաջարկելով 3 (երեք)
աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել (բացակայող) փաստաթղթերը:
Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն տեղեկանում է իր համար սահմանված 3 (երեք) աշխատանքային օրվա ավարտից հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն տեղեկանում է իր համար սահմանված 3 (երեք) աշխատանքային օրվա ավարտից հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
Կարգավորող իրավական ակտերը
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Այս էջը օգտակա՞ր էր