Սկսել
ՀՀ-ում ընտրությունների ժամանակ հնարավոր է փոխել ընտրատեղամասն ու քվեարկել նախընտրելի տեղամասում։
ՀՀ-ում ընտրությունների ժամանակ հնարավոր է փոխել ընտրատեղամասն ու քվեարկել նախընտրելի տեղամասում։
Հատուկ անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանում հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել Թաիրովի 14 հասցեում գտնվող Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով։
Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար օտարերկրացին կամ նրա կողմից լիազորված անձը կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Թաիրովի 14 հասցե)՝ մինչև տրված մուտքի վիզայի ժամկետի լրանալը՝ ներկայացնելով մուտքի վիզայի երկարաձգման դիմում-հարցաթերթիկ, որտեղ նշվում է Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու պատճառը։
16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։ Նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի ՄՔԾ տարածքային ստորաբաժանում` առցանց այց ամրագրելով։
Վարչական պատասխանատվության են ենթակա այն ՀՀ քաղաքացիները, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց 16 տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:
Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է.
Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրվում է առցանց կամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումներում՝ նախապես այց ամրագրելով, այդ թվում՝ գլխամասային գրասենյակում։
ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ տեղեկանք անձնագրի վերաբերյալ առցանց, այնպես էլ ֆիզիկապես՝ այցելելով անձնագրային ծառայությունների գրասենյակ։
Անձնագրի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար կարող են դիմել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:
Բնակության վայրում հաշվառվելիս (գրանցվելիս) անձի բնակության վայրի մասին տվյալները գրանցվում են բնակչության պետական ռեգիստրում, ինչի շնորհիվ նա կարող է մասնակցել ընտրությունների, ազատ տեղաշարժվել կամ փոխել բնակության վայրը, օգտվել մասնավոր ու պետական բազմաթիվ ծառայություններից։
Հաշվառվելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ բնակության վայրի միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով կամ տեղում «կենդանի հերթ» ձևաչափով։
Ազգությամբ հայերը, օտարերկրյա քաղաքացիները, փախստականները և քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու նախնական հայտը կարող են ներկայացնել քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։
Երևանում անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։ Մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։
Ի դեպ, կարելի է դիմել ցանկացած ստորաբաժանում՝ անկախ բնակության վայրից։
ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։
Երևանում և որոշ մարզերում անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախընտրելի ստորաբաժանում (անձնագրային)՝ նախապես այց ամրագրելով։ Ի դեպ, կարելի է դիմել ցանկացած ստորաբաժանում՝ անկախ բնակության վայրից։
16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու համար դիմումը ներկայացնում է անձամբ։
Անձի քաղաքացիության կարգավիճակը որոշելու նպատակով (ՀՀ-ում մշտապես բնակվելու և քաղաքացիություն չունենալու դեպքում) անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային և վիզաների վարչության գլխավոր գրասենյակ (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)։
ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարաության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)՝ նախապես այցամրագրելով migration-e.gov.am կայքի կամ earlyone հավելվածի միջոցով։
Անձը կարող է վերականգնել ՀՀ քաղաքացիությունը, եթե 1995 թվականի հունվարի 1-ից մեկից հետո իր դիմումի համաձայն դուրս է եկել Հայասատնի Հանրապետության քաղաքացիությունից։
Գոյություն ունեն 57 երկրներ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար պետք է ստանան հրավեր ՀՀ-ում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձից։
Ֆիզիկական անձը ՀՀ-ում հրավերը ներկայացնում է Թաիրով 14 հասցեում գտնվող օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում, իսկ ՀՀ ժամանող անձինք այդ հրավերի հիման վրա կարող են դիմել արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ։
ՀՀ-ը ապաստան է տրամադրում բոլոր այն օտարերկրյա քաղաքացիներին (քաղաքացիություն չունեցող անձանց), որոնք հետապնդումների պատճառով ստիպված են եղել լքել իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը և ապաստան են խնդրել Հայաստանում։
ՀՀ-ում ապաստանի խնդրանքը կարող է ներկայացվել՝
Ապաստանի խնդրանքը կարող է ներկայացվել ինչպես ՀՀ սահմանակետերում` ՀՀ ԱԱԾ կազմում գործող Սահմանապահ զորքերին, այնպես էլ տարածքում` ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կամ, եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում` ազատազրկման վայրի վարչակազմին՝ սահմանված ժամկետներում։
Եթե անձը կորցրել է ժամանակավոր կացության քարտը, ապա կարող է վերականգնել այն, իսկ եթե քարտն օգտագործման համար ոչ պիտանի է կամ անձը փոխել է իր անձնագիրը, ապա կարող է փոխանակել կացության քարտը։
Կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչություն (Թաիրով 14)՝ նախապես այց ամրագրելով։
ԼՂ ժամանակավոր պաշտպանության փախստականի կարգավիճակ կարող են ստանալ․
Ուշադրություն
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակը չի տարածվում վերոնշյալ 3 կետով ներկայացված, բայց այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ:
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
Հաշվառման (գրանցման) հասցեն արձանագրվում է ՀՀ պետական ռեգիստրում, որն անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է։
Հաշվառման հասցեի մասին տեղեկանք կարելի է ստանալ առցանց եղանակով կամ ֆիզիկապես այցելելով տարածքային ստորաբաժանում։
ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։
Երևանում անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ ՀՀ ներքին գործերի նախարարաության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախընտրելի ստորաբաժանում (անձնագրային)՝ նախապես այց ամրագրելով։ Ի դեպ, կարելի է դիմել ցանկացած ստորաբաժանում՝ անկախ բնակության վայրից։
Որոշ մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։
Անգործունակի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու նախնական հայտը հնարավոր է ներկայացնել քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ օրինական խնամակալի կողմից:
Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչություն (Թաիրով 14)՝ նախապես այց ամրագրելով։
Ժամակավոր կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ ժամանակավոր կացության քարտ։ Այն տրամադրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե վերջին երեք տարում բնակվում է Հայաստանի Հանրապետությունում։
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարաության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)՝ նախապես այց ամրագրելով migration-e.gov.am կայքի կամ earlyone հավելվածի միջոցով։
Հատուկ անձնագիրը փոխանակվում է կորցված, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում։
Հայաստանում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել Թաիրովի 14 հասցեում գտնվող Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում։
Անձին հաշվառումից հանելու համար սեփականատերը կամ համասեփականատերերից մեկը անձամբ կամ լիազորված անձի միջոցով կարող է դիմել տվյալ բնակության հասցեն սպասարկող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով կամ տեղում՝ «կենդանի հերթ» ձևաչափով:
Խորհրդատվության միջոցով կարելի է տեղեկանալ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի, դիմումի քննարկման ընթացակարգերի և քաղաքացիությանը վերաբերող ցանկացած այլ տեղեկատվության մասին։
ՀՀ քաղաքացիության հարցերով խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։
Հայաստանում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչություն (Թաիրով 14)՝ նախապես այց ամրագրելով։
Մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ մշտական կացության քարտ, որը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերով՝
ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և փախստականները կարող են ստանալ պաշտոնական տեղեկանք այն մասին, որ իրենք չեն ստացել կամ հրաժարվել են հանրային ծառայությունների համարանիշից (ՀԾՀ)։
Այս տեղեկանքի միջոցով հնարավոր է իրականացնել բանկային և վճարային գործարքներ առանց ՀԾՀ-ի պահանջի։
Անչափահասի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար կարող է դիմել ծնողը կամ օրինական ներկայացուցիչը՝ գրանցվելով համակարգում և ներկայացնելով դիմում իր անձնական էջից։
Հայրենադարձ անձինք Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու վերաբերյալ տեղեկանք ստանալու համար կարող են դիմել նախընտրելի անձնագրային բաժանմունք։
Եթե անձը կորցրել է մշտական կացության քարտը, ապա կարող է վերականգնել այն, իսկ եթե քարտն օգտագործման համար ոչ պիտանի է կամ անձը փոխել է իր անձնագիրը, ապա կարող է փոխանակել կացության քարտը։
Կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների իրավական կարգավիճակի որոշման վարչություն (Թաիրով 14)՝ նախապես այց ամրագրելով։
Նույնականացման քարտը փոխանակվում է, եթե․
վավերականության ժամկետը լրացել է,
քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի հասցեի),
նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ,
քաղաքացին նման ցանկություն է հայտնել։
Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ առցանց այց ամրագրելով։
Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուները թեկնածուի համար աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացնում են առցանց եղանակով։