Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ
Ստանալ Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու վերաբերյալ տեղեկանք
Հայրենադարձ անձինք Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու վերաբերյալ տեղեկանք ստանալու համար կարող են դիմել նախընտրելի անձնագրային բաժանմունք։
Ո՞վ կարող է դիմել
Հայրենադարձ անձինք
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր
Ներկայացվող պահանջները
Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու վերաբերյալ տեղեկանք ստանալու համար դիմող անձը վերջին 7 տարիների ընթացքում պետք է գտնված լինի օտարերկրյա պետությունում առնվազն 1,280 օր և առավելագույնը 2,550 օր։
Պահանջվող փաստաթղթերը
Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է անձնագրային բաժանմունք ներկայացնել․
- անձը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես՝
- ՀՀ քաղաքացու դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը,
- ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ մշտական կացության քարտ,
- ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ հատուկ անձնագիր,
- փախստական անձ լինելու դեպքում՝ փախստականի վկայականը,
- տեղահանված անձ լինելու դեպքում՝ տեղահանվածի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը,
- օտարերկրյա պետության անձնագիրը կամ կացության քարտը։
Վճարման չափը
Տեղեկանքը տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Տեղեկանքը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։
- Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է այն ստանալու համար։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2020 թվականի հուլիսի 2-ի N 1131-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Ո՞վ կարող է դիմել
Հայրենադարձ անձինք
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
Այս էջը օգտակա՞ր էր