Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար
Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար օտարերկրյա քաղաքացին կամ նրա կողմից լիազորված անձը կարող է ֆիզիկապես դիմել Թաիրով 14 հասցեում գտնվող ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ մինչև տրված մուտքի վիզայի ժամկետի լրանալը։
Պահանջվող փաստաթղթերը
Մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
անձնագիր,
-
3,5 x 4,5 մմ գունավոր լուսանկար,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Վճարման չափը և կարգը
ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է վճարել երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար 500 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում՝ պոստերմինալի միջոցով կամ բանկում։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ մուտքի վիզայի ժամկետը երկարաձգվում է դիմելու օրվա ընթացքում։
Մուտքի վիզայի ժամկետը անվճար երկարաձգվում է հետևյալ դեպքերում՝
-
անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
-
ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին,
-
Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
-
ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
-
ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
-
դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
-
ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
-
ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ,
- փախստականի կարգավիճակ ստացած անձի՝ ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։
Հղում օրենսդրությանը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64