Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Անվավեր ճանաչել քաղաքացիական կացության ակտային գրանցումը
Քաղաքցիական կացության ակտերի գրանցումը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերով՝
- նույն անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության երկու նույն տեսակի ակտային գրանցում հայտնաբերվելիս։
- գրանցումը կատարվել է կեղծ փաստաթղթերի կամ սուտ տեղեկությունների հիման վրա։
- գրանցումը կատարվել է ոչ իրավասու անձի դիմումի հիման վրա (լիազորագրի կամ էլեկտրոնային դիմումի շրջանակներում)։
- առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ։
Ինչպե՞ս դիմել
Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու համար անձը, որի վերաբերյալ կազմվել է ակտը, ներկայացնում է դիմում, որի հիման վրա հարուցվում է վարչական վարույթ։ Այն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
Ներկայացվող պահանջները
Ծառայության համար կարող է դիմել անձը, որի վերաբերյալ կազմվել է ակտը, կամ գործընթաց կարող է սկսվել Գործակալության նախաձեռնությամբ՝ կրկնակի գրանցում կամ դատարանի վճիռ հայտնաբերվելու դեպքում։
Պահանջվող փաստաթղթեր
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
- դիմումով ներկայացված պահանջը հիմնավորող փաստաթղթերը կամ անհրաժեշտ տեղեկությունները:
Վճարման չափը և կարգը
Քաղաքացիական կացության ակտային գրանցումը անվավեր ճանաչելու ծառայությունը մատուցվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձի դիմումի հիման վրա հարուցվում է վարչական վարույթ։ Քաղաքացիական կացության ակտային գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռն ստանալուց հետո գործակալությունը էլեկտրոնային միասնական գրանցամատյանում անվավեր է ճանաչում գրանցված քաղաքացիական կացության ակտը՝ դրանում նշում կատարելու միջոցով:
Ակտային գրանցումը անվավեր է ճանաչվում դատարանի վճիռը Գործակալություն ներկայացնելու (ստանալու) նույն աշխատանքային օրը:
Հղում օրենսդրությանը
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
(+374) 011 21-21-02
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
(+374) 011 21-21-02
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22