Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք

ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և փախստականները կարող են ստանալ պաշտոնական տեղեկանք այն մասին, որ իրենք չեն ստացել կամ հրաժարվել են հանրային ծառայությունների համարանիշից (ՀԾՀ)։

Այս տեղեկանքի միջոցով հնարավոր է իրականացնել բանկային և վճարային գործարքներ առանց ՀԾՀ-ի պահանջի։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ, օտարերկրացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք, փախստականներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է անձամբ այցելել ՀՀ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում։


Ներկայացվող պահանջները

  • Ծառայության համար կարող են դիմել անձինք, ովքեր հրաժարվել են ՀԾՀ ստանալուց և նույնականացման քարտի համար դիմելուց։
  • Տեղեկանքը կարող են ստանալ նաև անձինք, ովքեր նախկինում ունեցել, բայց կորցրել են ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքը։


Պահանջվող փաստաթղթերը

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում, 
  • անձնագիր,
  • ՀՀ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար՝ կացության քարտ,
  • կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիների համար՝ օտարերկրյա անձնագիրը և դրա նոտարով վավերացված հայերեն թարգմանությունը, 
  • քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ կացության վկայականը կամ ճամփորդական փաստաթուղթը, 
  • փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար՝ ճամփորդական փաստաթուղթը, 
  • ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան քաղաքացիների համար,
  • նախկինում նման տեղեկանք ստացած լինելու դեպքում՝ նշված տեղեկանքը (այն կորցնելու դեպքում՝ դիմումի մեջ նշում է կատարվում)։

Ուշադրություն
Անձնագրային բաժին այցելելիս անհրաժեշտ է ներկայացնել թվարկված փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները՝ համեմատելու համար։


Վճարման չափը և կարգը

ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի տրամադրման ծառայությունը անվճար է։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Փաստաթղթերը ներկայացնելուց հետո տեղեկանքը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Փաստաթղթերը թերի լինելու դեպքում տրվում է 1 օր լրացնելու համար։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

Տեխնիկական աջակցության համար՝

 (+374) 011 21-21-02

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր