Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ԼՂ ժամանակավոր պաշտպանության փախստականի կարգավիճակ
ԼՂ ժամանակավոր պաշտպանության փախստականի կարգավիճակ կարող են ստանալ․
- Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձիք,
- ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձիք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,
- այն անձիք, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
Ուշադրություն
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակը չի տարածվում վերոնշյալ 3 կետով ներկայացված, բայց այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ:
ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելուց հետո ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալ/փոխանակելու համար անհրաժեշտ է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկ:
Պահանջվող փաստաթղթերը
Առաջին անգամ անձնագիր ստանալու համար դիմումատուն դիմումին կից անձամբ ներկայացնում է`
- ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալը ստացած անձնագիր,
- 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),
- առկայության դեպքում՝ այլ փաստաթղթեր։
16 տարին չլրացած անձի ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը 16 տարին չլրացած անձի անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմումին կից ներկայացնում է`
- ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած անձնագիր,
- 35x45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),
- ծնողների ամուսնության վկայական, իսկ համապատասխան դեպքերում՝ մահվան, հայրության ճանաչման վկայականները, կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք, կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող, կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձնագիրը կարող է փոխանակվել դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու, ինչպես նաև այն դեպքերում, երբ՝
- քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող տվյալները,
- լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,
- լրացել է անձնագրի վավերականության ժամկետը,
- անձնագրի մեջ առկա են ոչ ճիշտ տվյալներ,
- քաղաքացին նման ցանկություն է հայտնել։
Անձնագիրը փոխանակելու համար անձը դիմումին կից ներկայացնում է`
- փոխանակման ենթակա անձնագիր,
- 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),
- փաստաթղթում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում` նաև իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ, եթե այդ տեղեկություններն առկա չեն ծառայության վարվող շտեմարանում։
Տպագրված անձնագիրը անձը ստանում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով:
Պահանջվող փաստաթղթերը
Դիմում-հարցաթերթին կից անհրաժեշտ է ներկայացնել․
- օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը,
- 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
- ծննդյան վկայականը և դրա պատճենը՝ նոտարական կարգով վավերացված և հայերեն թարգմանությամբ,
- ամուսնության վկայականը և դրա պատճենը, ամուսնու անձնագրի պատճենը և դրա օրենքով սահմանված նոտարական հայերեն թարգմանությունը,
- ծնողի՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը կամ ՀՀ քաղաքացիությունը հավաստող այլ փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը։
Վճարման չափը և կարգը
Անձնագիրը առավել սեղմ ժամկետում ստանալու համար սահմանված են հետևյալ արժեքները՝
3000+20 000 դրամ՝ փաստաթուղթը 1 աշխատանքային օր հետո ստանալու համար,
3000+10 000 դրամ՝ դիմումը հանձնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:
Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումում՝ վճարային կամ պոս տերմինալների միջոցով։
Տրամադրման կարգն ու ժամկետը
- ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։
- Ժամանակավոր պաշտպանություն ստացած յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալու ՀՀ քաղաքացիություն։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2024 թվականի հոկտեմբերի 17 N 1649-Ն որոշում
- «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում:
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64