Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ
Ստանալ խորհրդատվություն ՀՀ քաղաքացիության հարցերով
Խորհրդատվության միջոցով կարելի է տեղեկանալ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի, դիմումի քննարկման ընթացակարգերի և քաղաքացիությանը վերաբերող ցանկացած այլ տեղեկատվության մասին։
ՀՀ քաղաքացիության հարցերով խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
- նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
- «Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ երեխայի ծնողներ),
- «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Առցանց այց ամրագրելուց հետո անհրաժեշտ է նախատեսված օրը և ժամին այցելել անձնագրային բաժանմունք՝ խորհրդատվություն ստանալու համար։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
Այս էջը օգտակա՞ր էր