ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ որպես անգործունակ անձ

Անգործունակի համար  ՀՀ քաղաքացիություն ստանալու նախնական հայտը հնարավոր է ներկայացնել քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ օրինական խնամակալի կողմից:

 

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացի
Դիմելու տևողությունը
30-40 րոպե
Ծառայության արժեքը
50,000 դրամ
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել 

Անգործունակին ՀՀ քաղաքացիության շնորհման հայտ ներկայացնելու համար  անհրաժեշտ է՝ 

  • գրանցվել և մուտք գործել անձնական օգտահաշիվ,
  • ցանկից ընտրել դիմումներ բաժինը,
  • սեղմել նոր հայտ կոճակը,
  • ընտրել ծառայության տեսակը, 
  • տվյալների անհամապատասխանության կամ փոփոխության դեպքում նշել ընտրավանդակը և կցել հավաստող փաստաթուղթ,
  • ստուգել անձնական տվյալների համապատասխանությունը(կարող եք ավելացնել հավելյալ բնակության հասցե, հեռախոսահամար),
  • հաջորդիվ կցել անգործունակ անձի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ՝ եթե առկա է) կամ օտարերկրյա անձնագիրը՝ հայերեն վավերացված թարգմանության հետ միասին,
  • տվյալների անհամապատասխանության կամ փոփոխության դեպքում նշել ընտրավանդակը և կցել հավաստող փաստաթուղթ,
  • հաջորդ էջում կցել 3x4 չափի լուսանկար,
  • կցել անհրաժեշտ փաստաթղթերը,
  • ցանկության դեպքում կցել մերձավոր ազգականների տվյալները,
  • ստուգել տվյալների ամբողջականությունը և ուղարկել հայտը,
  • կատարել պետական տուրքի վճարում՝ սեղմելով համապատասխան կոճակը։



Ներկայացվող պահանջները

Անգործունակի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝ 

  • լինել ՀՀ քաղաքացի,
  • լինել անգործունակի օրինական խնամակալ։

 

Պահանջվող փաստաթղթերը

  • ՀՀ քաղաքացի հանդիսացող դիմումատուի անձնագիր,
  • անգործունակի օտարերկրյա անձնագիրը,
  • խնամակալ ճանաչելու մասին խնամակալության ու հոգաբարձության մարմնի որոշումը,
  • անգործունակ լինելու փաստը հաստատող դատարանի վճիռ,
  • լրացուցիչ փաստաթղթեր՝ առկայության դեպքում (օրինակ՝ այլ դատական ակտեր)

 

Վճարման չափը և կարգը

Պահանջվող բոլոր փաստաթղթերը կցելուց և տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է համակարգում իրականացնել պետական տուրքի վճարում առցանց եղանակով։

Քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարը 50,000 դրամ է։

Անհրաժեշտ փաստաթղթերը կցելուց հետո համակարգը կուղղորդի առցանց վճարման համապատասխան էջ։ 



Տրամադրման ժամկետը և կարգը 

Հայտն ուղարկելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով և հարթակի միջոցով ծանուցվում է հայտի հաստատման մասին։

Եթե հայտում բացակայում են անհրաժեշտ թարգմանությունները կամ ներկայացված փաստաթղթերը չեն բավարարում ընտրված հիմքին, ապա հայտը ուղարկվում է շտկման, որի համար տրվում է 10 աշխատանքային օր։ 

Հայտի հաստատման դեպքում ուղարկվում է ծանուցում՝ այցի օր ընտրելու վերաբերյալ։ Ընտրված օրը և ժամին պետք է ներկայանալ ՄՔԾ գրասենյակ կամ հյուպատոսարան՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակներով։ 

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ քաղաքացիության մասին օրենք

ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։ 

Տեխնիկական աջակցության համար՝

 (+374) 011 21-21-02

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր