Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ թվային նույնականացում
Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ
Դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30-40 րոպե
Ծառայության արժեքը
150,000 դրամ
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր
Ինչպե՞ս դիմել
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- գրանցվել և մուտք գործել անձնական օգտահաշիվ,
- ցանկից ընտրել դիմումներ բաժինը,
- ստեղծել նոր հայտ,
- ընտրել ծառայության տեսակը,
- ընտրել քաղաքացիություն ստանալու համար դիմելու հիմքը,
- հաջորդ էջում տվյալների անհամապատասխանության կամ փոփոխության դեպքում նշել ընտրավանդակը և կցել հավաստող փաստաթուղթ,
- հաջորդ էջում կցել 35x45 մմ չափսի լուսանկար,
- ստուգել անձնական տվյալների համապատասխանությունը(կարող եք ավելացնել հավելյալ բնակության հասցե, հեռախոսահամար),
- ըստ հիմքի՝ կցել անհրաժեշտ փաստաթղթերը,
- ցանկության դեպքում կցել մերձավոր ազգականների տվյալները,
- ստուգել տվյալների ամբողջականությունը և ուղարկել հայտը,
- կատարել պետական տուրքի վճարում՝ սեղմելով համապատասխան կոճակը։
Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար կարող են դիմել անձինք, ովքեր՝
- ունեն այլ երկրի քաղաքացիություն,
- չունեն այլ երկրի քաղաքացիություն, բայց ունեն այն ձեռք բերելու մասին իրավական հավաստում,
- չունեն այլ երկրի քաղաքացիություն, բայց եռամսյա ժամկետում ներկայացնում են այն ձեռք բերելու մասին իրավական հավաստում:
Պահանջվող փաստաթղթերը
Կախված հիմքից՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հայտի համար անհրաժեշտ փաստաթղթերը տարբերվում են։
Կցվող փաստաթղթերը՝ ըստ հիմքերի․
- այլ երկրի քաղաքացիություն ունենալու հիմքով փաստաթղթերը,
- այլ քաղաքացիություն ձեռք բերելու մասին իրավական հավաստման առկայության դեպքում փաստաթղթերը,
- եռամսյա ժամկետում իրավական հավաստում ներկայացնելու դեպքում փաստթղթերը:
Վճարման չափը և կարգը
- Պահանջվող բոլոր փաստաթղթերը կցելուց և տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է համակարգում իրականացնել պետական տուրքի վճարում առցանց եղանակով։
- Քաղաքացիությունը դադարեցնելու համար պետական տուրքի վճարը 150,000 դրամ է։
- Անհրաժեշտ փաստաթղթերը կցելուց հետո համակարգը կուղղորդի առցանց վճարման համապատասխան էջ։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Հայտն ուղարկելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով և հարթակի միջոցով ծանուցվում է հայտի հաստատման մասին։
- Եթե հայտում բացակայում են անհրաժեշտ թարգմանությունները կամ ներկայացված փաստաթղթերը չեն բավարարում ընտրված հիմքին, ապա հայտը ուղարկվում է շտկման։ Շտկման համար տրվում է 10 աշխատանքային օր։
- Հայտի հաստատման դեպքում ուղարկվում է ծանուցում՝ այցի օր ընտրելու վերաբերյալ։ Ընտրված օրը և ժամին պետք է ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ կամ հյուպատոսարան՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակներով։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ քաղաքացիության մասին օրենք
- ՀՀ կառավարության՝ 2026 թվականի հունվարի 22-ի N 97-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30-40 րոպե
Ծառայության արժեքը
150,000 դրամ
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
Այս էջը օգտակա՞ր էր