ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Դիմել ապաստան (փախստականի կարգավիճակ) ստանալու համար

ՀՀ-ը ապաստան է տրամադրում բոլոր այն օտարերկրյա քաղաքացիներին (քաղաքացիություն չունեցող անձանց), որոնք հետապնդումների պատճառով ստիպված են եղել լքել իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը և ապաստան են խնդրել Հայաստանում։

ՀՀ-ում ապաստանի խնդրանքը կարող է ներկայացվել՝

  • բանավոր,
  • գրավոր,
  • ժեստերի լեզվով,
  • հաղորդակցության այլ միջոցով առերես արված հայտարարությունը։

Ապաստանի խնդրանքը կարող է ներկայացվել ինչպես ՀՀ սահմանակետերում` ՀՀ ԱԱԾ կազմում գործող Սահմանապահ զորքերին, այնպես էլ տարածքում` ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կամ, եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում` ազատազրկման վայրի վարչակազմին՝ սահմանված ժամկետներում։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրացիներ, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
45 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
3-6 ամիս
  • Փախստական է համարվում այն օտարերկրացին, որը լքել է իր ծագման կամ մշտական բնակության երկիրը ռասսայի, կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդման զոհ դառնալու հիմնավոր երկյուղ ունենալու պատճառով և այդ երկյուղի պատճառով չի կարող կամ չի ցանկանում վերադառնալ այդ երկիր։
  • Փախստական է համարվում նաև այն օտարերկրացին, որը ստիպված է եղել լքել իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը՝ արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, համատարած բռնության և հասարակական կարգը խախտող լուրջ իրադարձությունների պատճառով։

Փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, որը Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ուղարկվելուց հաշվառվելուց հետո անձի հետ կանցկացվի հարցազրույց իր երկիրը լքելու պատճառների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով։


Պահանջվող փաստաթղթերը

Տեղում կլրացվի դիմում, որին առկայության դեպքում անհրաժեշտ է կցել՝

  • անձը հավաստող փաստաթուղթ,
  • լուսանկար։

Վճարման չափը և կարգը

ՀՀ-ում փախստականի կարգավիճակը տրամադրվում է անվճար։

Տրամադրման ժամկետը և կարգը

Ապաստան ստանալու դիմումը քննարկվում է այն ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում: Այս ժամկետը կարող է երկարաձգվել ևս 3 ամսով: Դիմումի քննարկման արդյունքում կայացված որոշումը անձը կարող է ստանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Դիմումը բավարարվելու դեպքում անձը կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։

ՀՀ-ում ապաստան ստանալու համար կարելի է դիմել ՀՀ ԱԱԾ կազմում գործող Սահմանապահ զորքերին՝ ՀՀ պետական սահմանի հետևյալ անցման կետերում  և օդանավակայաններում՝

●    Բավրա (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),
●    Բագրատաշեն (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),
●    Մեղրի (Հայաստան-Իրան ցամաքային սահմանակետ),
●    Այրում (Հայաստան-Վրաստան երկաթուղային սահմանակետ),
●    Գոգավան (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),
●    «Զվարթնոց» օդանավակայան, 
●    «Շիրակ» օդանավակայան։

Դիմումի մերժման հիմքերը

Անհրաժեշտության դեպքում ՄՔԾ-ն կարող է կիրառել փախստական ճանաչելու բացառման և ապաստան տրամադրելու մերժման հիմքերը, ինչպիսիք են՝

●    հանցագործություններն ընդդեմ խաղաղության կամ մարդկության,
●    պատերազմական կամ այլ ծանր հանցագործությունները,
●    ՄԱԿ-ի սկզբունքներին հակասող արարքները,
●    երրորդ ապահով երկրից առանց հետապնդման երկյուղի ժամանումը։


Դիմումի մերժման դեպքում անձը՝ 

  • ծանուցումը ստանալուց հետո հայտնվում է անկանոն միգրանտի կարգավիճակում և 2 ամսվա ընթացքում մերժման որոշումը չբողոքարկելու պարագայում պարտավորվում է լքել երկիրը,
  • որոշումը բողոքարկելու դեպքում մինչև դատական ատյանների կողմից վերջնական որոշման ընդունումը համարվում է ապաստան հայցող և իրավունք ունի օրինական գտնվելու Հայաստանի տարածքում, օգտվելու հասանելի ծառայություններից, բնակվելու Հատուկ կացարանում,
  • որոշումը դատական կարգով բողոքարկելու նպատակով անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար կարող է դիմում ներկայացնել Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ:
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր