ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Հանել հաշվառումից

Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս` անհրաժեշտ է դիմել նոր բնակության վայրի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում՝ նոր բնակության վայրում հաշվառվելու համար:

Անձին հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է, որ տվյալ հասցեի սեփականատերը ներկայանա բնակության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով։

Այցը նախապես չամրագրելու դեպքում հարկավոր կլինի սպասարկվել «կենդանի հերթ» ձևաչափով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ, ՀՀ-ում օրինական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք, փախստականներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,

  • բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը,

  • լրացնել պահանջվող անձնական տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում),
  • ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Պահանջվող փաստաթղթերը

Մեկ այլ հասցեում հաշվառվելու դեպքում անհրաժեշտ է դիմում ներկայացնել տվյալ հասցեն սպասարկող Միգրացիայի և քաղաքացիության ստորաբաժանում։

Ոչ սեփականատեր հանդիսացող անձին հասցեի հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է դիմել հասցեն սպասարկող Միգրացիայի և քաղաքացիության ստորաբաժանում կից ներկայացնելով՝

  • անձնագրի պատճենը, 
  • սեփականության վկայականի պատճենը:

Օտարերկրյա քաղաքացին հասցեի հաշվառումից դուրս գալու համար պետք է դիմի հասցեն սպասարկող Միգրացիայի և քաղաքացիության ստորաբաժանում ներկայացնելով՝

  • անձը հատատող փաստաթղթի կամ ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթողթի պատճենը:

Տրամադրման ժամկետը և կարգը

Անձը կարող է հանվել հաշվառումից`

  • սեփականատիրոջ կամ համասեփականատերերից մեկի դիմումի հիման վրա,
  • դատարանի վճռի հիման վրա,
  • անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում,
  • ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի մշտական բնակության նպատակով ՀՀ-ից մեկնելու դեպքում` դրա մասին իր հաշվառման վայրի տեղական ռեգիստրին գրավոր տեղեկացնելու դեպքում,
  • ՀՀ-ում կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու դեպքում,
  • ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում։

Ուշադրություն
Նոր հասցեում հաշվառվելով անձը հանվում է նախկին հաշվառման հասցեից: Նախկին հաշվառման հասցեի տարածքային ստորաբաժանում այցելելու անհրաժեշտություն չկա:

Հաշվառումից հանելու դիմումը կարող է ներկայացվել նաև լիազորված անձի միջոցով: Այս դեպքում լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշում
  • «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք
  • «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

Որոշումը և օրենքները հնարավոր է գտնել arlis.am-ում։

 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր