ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Առողջապահություն

Այդ թվում՝ գրանցում պոլիկլինիկայում, դեղատոմսերի դուրսգրում, առողջության ապահովագրություն և պետական ​​առողջապահական աջակցություն (պետպատվեր)

Հետազոտություններ և բուժօգնություն

Սկսել

Աջակցության այս ծրագրով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում (պետական պատվեր) տրամադրվում է գինեկոլոգիկան և մանկաբարձական սպասարկում կանանց կոնսուլտացիաներում և առողջության կենտրոններում։ 

Սկսել

Ծրագին իրականացվում է ՀՀ սահամանմերձ մարզերում։ Նպատակն է կանանց կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում՝ անվճար կրծքագեղձի հետազոտություններ կատարելու միջոցով։

Սկսել

Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում (պետական պատվեր) ՀՀ տարածքում գործող բժշկական կազմակերպություններում իրականացվում է մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական սպասարկում։ 

Սկսել

Աջակցության այս ծրագրի շրջանակում անվճար հիմունքներով իրականացվում է տուբերկուլոզի ախտորոշում և բուժում, ՄԻԱՎ-ի (մարդու իմունային անբավարարության վիրուս) և ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) թեստավորում և ախտորոշում, ինչպես նաև դրական դեպքերի բուժում:

Սկսել

Ծրագրի շրջանակում ՀՀ պետական մարմինների, կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցները կարող են ստանալ անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ու սպասարկում։ 

Սկսել

Ծրագրի շրջանակում պոլիկլինիկաներում իրականցվում է 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության առաջնային բժշկական օգնություն և սպասարկում։

Սկսել

Ծրագիրն ապահովում է բժշկական կազմակերպություններում պացիենտի զննում և նախնական ախտորոշում, խորհրդատվությունների, անհետաձգելի բժշկական օգնության և վերակենդանացման միջոցառումների ցուցաբերում։

Սկսել

Ծրագրի շրջանակում իրականացվում է կյանքին  վտանգ  սպառնացող  կամ  անբուժելի հիվանդություն  ունեցող  պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնություն։

Սկսել

Ծրագրի շրջանակում տրամադրվում է մինչև 18 տարեկան անձանց անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ։

Սկսել

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից կարող են օգտվել բնակչության սոցիալապես անապահով  և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձինք:

Սկսել

Ծրագրի շրջանակում պետության կողմից տրամադրվում են երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայություններ։

Սկսել

Ծրագրի շրջանակում շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման կանխարգելման նպատակով իրականացվում է անվճար հետազոտում։

Սկսել

Ծրագրի շրջանակում իրականացվում է 30-60 տարեկան կանանց համար արգանդի վզիկի օնկոգինեկոլոգիական անվճար հետազոտություն։

Սկսել

Ծրագրի շրջանակում տրամադրվում է մինչև 18 տարեկան անձանց անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ։

Սկսել

Ծրագրով բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրամադրվում են հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների հնարավորություն։

Սկսել

Ծրագրի շրջանակում ապահովվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնություն և սպասարկում: 

Սկսել

Ծրագրի շրջանակում իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) հսկողության կազմակերպում։

Սկսել

Ծրագրի շրջանակում իրականացվում է հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար պայմանների ապահովում։

Սկսել

Ծրագրի շրջանակներում կազմակերպվում է վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար տրամադրվող ուղղակի ազդող հակավիրուսային դեղերով բուժումը: 

Սկսել

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի պետության կողմից անվճար պայմաններով տրամադրվում է անհետաձգելի հոգեբուժական օգնություն և սպասարկում, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում: 

Սկսել

Ծրագրի շրջանակում ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից բոլոր պացիենտներին տրամադրվում է Մվասի (Բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 16մլ» և «Մվասի (Բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 4մլ» դեղեր։

Սկսել

Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման դեպքում իրականացվում է ներերակային թրոմբոլիտիկ թերապիա և/կամ մեխանիկական թրոմբէկտոմիա` հիմք ընդունելով պացիենտի մոտ գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը և պացիենտի նյարդաբանական վիճակի գնահատման տվյալները: 

Սկսել

Ծրագրի շրջանակում կազմակերպվում է շտապ բժշկական օգնության, ինչպես նաև «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման» ծառայություն ՀՀ ամբողջ տարածքում։

Սկսել

Ծրագրի շրջանակում I-III փուլի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող հիվանդներին տրամադրվում է տրաստուզումաբ դեղորայքը։

Սկսել

ՀՀ բուժհաստատություններում ներդրվել է «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը», որը նախատեսված է իրականացնել մինչև 2026 թվականը։

Առողջության պահպանում

Սկսել

ԱՐՄԵԴ-ը առողջապահական տվյալների կառավարման միասնական համակարգ է, որտեղ մուտքագրվում և պահվում են օգտատիրոջ առողջությանը վերաբերվող ամբողջական տվյալներ: Դա բուժող բժշկին թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային եղանակով տեսնել պացիենտի առողջության պատմությունն ու արդյունավետ բուժում նշանակել։ Իսկ օգտատերը կարող է տեսնել իր բուժումների մասին ողջ պատմությունը և առցանց հերթագրվել տեղամասային բժշկի մոտ։

Սկսել

Ծրագիրը հնարավորություն է տալիս անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից։

Առողջության ապահովագրություն և պետպատվեր

Սկսել

Ծրագրի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ՝ ամբողջ բնակչության համար:

Սկսել

Ծրագրի շրջանակում անվճար կարգով սուր ինֆարկտի դեպքում իրականացվում է դեղապատ ստենտի տեղադրում, իսկ համավճարով՝ արտոնյալ պայմաններով, աորտա-կորոնար շունտավորում։ 

Սկսել

Պետական պատվերի միջոցով հնարավորություն է ընձեռնվում առողջապահության ոլորտի կազմակերպություններում օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից։

Դեղորայք և դեղատոմսեր

Սկսել

Ծրագրի շրջանակում իրականացվում է հիվանդների դեղորայքի արժեքի փոխհատուցում որոշ հիվանդությունների դեպքում։

Սկսել

Ծրագրի շրջանակում առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի քաղաքացիներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։

Սկսել

Ծրագրի շրջանակում ՀՀ-ում հաշվառված 0-22 տարիքային խմբի պացիենտներին ըստ պահանջարկի անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ։

Պատվաստումներ

Սկսել

Ծրագրի շրջանակներում բնակչությանն առաջարկվում է պլանային և համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ: 

Երեխաների առողջություն

Սկսել

Առցանց դիմելով՝ ընդամենը մի քանի պարզ քայլով հնարավոր է՝


  • ստանալ ծննդյան վկայականը,
  • գրանցել երեխային պոլիկլինիկայում,
  • դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար:


Այս ծառայության շնորհիվ բժշկի թույլտվությունը ստանալուց հետո Դուք կկարողանաք դուրս գրվել հիվանդանոցից՝ առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու կամ գրասենյակներ այցելելու։

Այս էջը օգտակա՞ր էր