ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ կանխարգելիչ պատվաստումներ

Պետական պատվերի միջոցով հնարավորություն է տրվում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ստանալ կանխարգելիչ պատվաստումներ՝ պլանային կարգով և համաճարակաբանական ցուցումով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ, համաճարակաբանական ցուցումով կատարվող պատվաստումներն իրականացվում են անկախ քաղաքացիությունից
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Պատվաստումներ ստանալու համար պետք է դիմել․

  • տեղամասային պոլիկլինիկա՝ թերապևտին, ընտանեկան բժշկին կամ մանկաբույժին,
  • կամ անհետաձգելի իրավիճակներում՝ բժշկական կենտրոնների ընդունարաններ:

Ծրագրի մասին

Պետական պատվերի միջոցով հնարավորություն է ընձեռնվում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից, մասնավորապես՝ կանխարգելիչ պատվաստումներից։ 

Ներկայացվող պահանջները 

Կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են պլանային կարգով՝ համաձայն ՀՀ Պատվաստումների ազգային օրացույցի, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց և համաճարակաբանական ցուցումով՝ անկախ քաղաքացիությունից և բժշկական կազմակերպությունում հաշվառումից։

Պատվաստումների ցանկը ներառում է հետևյալ պատվաստումները։

Պահանջվող փաստաթղթերը

Կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • եթե անձը ՀՀ-ում ունի կացության հատուկ կարգավիճակ, անհրաժեշտ է ներկայացնել կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:


Տրամադրման կարգն ու ժամկետը

Պատվաստումներ ստանալու համար պետք է այցելել տեղամասային բժշկին, ով կնշանակի համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ՝ համաձայն պատվաստումների օրացույցի կամ համաճարակաբանական ցուցումով:  
 

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2026 թվականի հունվարի 15-ի N 58-Ն որոշում 

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր