Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ դեղորայքի արժեքի փոխհատուցում
Ծրագրի շրջանակում առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի դեղորայքը հատկացվում է լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։
Առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի համար դեղորայքի արժեքի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է այցելել տեղամասային պոլիկլինիկա։
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակում առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի քաղաքացիներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։
Դեղերը տրամադրվում են ըստ հիմնական դեղերի ցանկի:
Ներկայացվող պահանջները
Այս ծրագրով դեղերի արժեքի լրիվ փոխհատուցման համար կարող են դիմել․
- ֆունկցիոնալության խորը, ծանր և մինջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք,
- հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան),
- հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,
- առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան),
- բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,
- ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ,
- հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան),
- մինչև 7 տարեկան երեխաներ,
- ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,
- արտակարգ իրավիճակներում կամ ՀՀ նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձինք կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ,
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ԼՂ-ում սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձինք՝ զինծառայողներ և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցներ (կամավորներ),
- քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անձինք:
Դեղերի արժեքի մասնակի փոխհատուցման համար կարող են դիմել․
- Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
- բռնադատվածներ,
- միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,
- միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ,
- միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):
Պահանջվող փաստաթղթերը
Առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի համար դեղորայքի արժեքի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- դեղատոմս։
Աջակցության չափը
- Մասնակի փոխհատուցման դեպքում դեղերը տրամադրվում են 50% զեղչով։
- Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են 30% զեղչով։
Հղում օրենսդրությանը
- «Դեղերի մասին» ՀՀ օրենքը
- ՀՀ առողջապահության նախարարի` 2021 թվականի հուլիսի 28-ի N 57-Ն հրաման
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003