Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ աղիների քաղցկեղի կանխարգելման բուժօգնություն

ՀՀ բուժհաստատություններում ներդրվել է աղիների քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը, որի նպատակն է աղիների (հաստաղու, ուղիղ աղու, սիգմայաձև աղու և հետանցքի) քաղցկեղի (կոլոռեկտալ քաղցկեղ) չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերումը։ 

 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Աղիների քաղցկեղի կանխարգելման ծրագրին մասնակցելու համար պետք է դիմել տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին։ 

Ընդ որում՝ բժիշկն ինքն է պատահականության սկզբունքով իրեն կցագրված բնակիչներից ընտրում սքրինինգի շահառուին և նրան հրավիրում խորհրդատվության։ 

Ծրագրի մասին

Այս ծառայությունը բնակչությանը տրամադրվում է առողջապահական ոլորտի փորձարարական ծրագրերի շրջանակում։

Այս ծրագիրն իրականացվում է հետևյալ բժշկական հաստատություններում․  

  • Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն (Նոր Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան փողոց, 10 շենք, հեռախոսահամար՝ +374 11 60 00 03),

  • Երևանի քաղաքապետարանի «Արաբկիր առողջության կենտրոն» (Երևան Հրաչյա Քոչարի փող., 21 շենք, հեռախոսահամար՝ +374 10 27 57 94),

  • Երևանի քաղաքապետարանի «Ավան առողջության կենտրոն» (Երևան, Մարշալ Խուդյակովի փողոց, 153 շենք, հեռախոսահամա՝ +374 10 61 07 32),

  • Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա» (Շիրակի մարզ, Գյումրի, Հաղթանակի պողոտա, 25 շենք, հեռախոսահամար՝ +374 312 55 13 3),

  • Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» (Շիրակի մարզ, Գյումրի, Շիրակացու փողոց, 13 շենք, հեռախոսահամար՝ +374 312 33 17 8),

  • Գյումրու «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» (Շիրակի մարզ, Գյումրի
    Մազմանյան փողոց, 3 շենք, հեռախոսահամար՝ +374 312 54 06 5)։ 


Ներկայացվող պահանջները

  • Ծրագրին կարող են դիմել ՀՀ 50-75 տարեկան քաղաքացիները, եթե նրանք սպասարկվում են վերը նշված բժշկական հաստատությունների կողմից (բացառություն են աղու պոլիպոզի կամ քաղցկեղի պատճառով դիսպանսերային հսկողության դեպքերը)։
  • Դիմողի մոտ քաղցկեղի հայտնաբերման դեպքում կարող են հետազոտվել նաև նրա՝ նույն հաստատություններում սպասարկվող 35-75 տարեկան ազգականները (կենսաբանական ծնողներ, երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ)։ 


Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ։


Տրամադրման կարգն ու ժամկետը

  • Սքրինինգի շահառուն ընտրվում է պատահականության սկզբունքով․ նրան կցագրված թերապևտը կամ ընտանեկան բժիշկը զանգի միջոցով հրավիրում է առաջնային խորհրդատվության՝  նրան տեղեկացնելով ծրագրի մանրամասներին։
  • Մասնակցության վերաբերյալ համաձայնությունը տալուց հետո քաղաքացին սկսում է կատարել անհրաժեշտ հետազոտությունները։
  • Առաջին հետազոտության բացասական արդյունքի դեպքում քաղաքացու սքրինինգը համարվում է ավարտված։ Իսկ դրական արդյունքի դեպքում բժիշկը հիվանդին ուղեգրում է հետագա հետազոտությունների ու մասնագիտական խորհրդատվության։ Հիվանդին տրամադրվում է նաև «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ» ծրագրի շահառուի թերթիկ։
  • «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգ» ծրագիրը գործում է մինչև 2026 թվականը ներառյալ։ 

Ուշադրություն
Եթե անձը իր բոլոր բուժումները ստացել է Երևանի բժշկական հաստատություններից որևէ մեկում և ցանկանում է բուժումը շարունակել այլ մարզի կամ համայնքի բժշկական հաստատությունում, ապա դա հնարավոր է միայն 2 պայմանի դեպքում՝

  • եթե նախընտրելի բժշկական հաստատությունը տալիս է պետական պատվերի միջոցով տվյալ հիվանդությամբ բուժվելու հնարավորություն,
  • եթե բուժման ընթացքում ճառագայթային թերապիայի կարիք չի լինելու, որովհետև վերջինս հնարավոր է ստանալ միայն Երևանում։


Հղում օրենսդրությանը

ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի մարտի 31-ի N 1331-Լ հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ առողջապահության նախարարության health.gov.am կայքում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր