Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ սրտի անհետաձգելի վիրահատական ծառայություն
Ծրագրի շրջանակում անվճար կարգով բոլոր տեսակի ինֆարկտների դեպքում իրականացվում է դեղապատ ստենտի (Stent for Life) տեղադրում և համավճարով աորտա-կորոնար շունտավորում։
Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է շտապօգնության ծառայության միջոցով կամ սեփական նախաձեռնությամբ մոտենալ հետևյալ բուժհաստատություններից մեկը․
Երևանում՝
- «Աստղիկ»
- «Արամյանց»
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»
- «Նորք Մարաշ»
- «Էրեբունի»
- «Բեսթ Լայֆ»
- «Շենգավիթ»
- «Արմենիա»
- «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր
ՀՀ մարզերում`
- Վանաձոր ԲԿ (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Գարեգին Նժդեհի 2/42),
- Գյումրի ԲԿ (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Գարեգին Նժդեհի 3/3),
- Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն (Սյունիքի մարզ, գյուղ Ակներ, Խաղաղության 15/1):
Ծրագրի մասին
Աջակցության այս տեսակը ՀՀ ողջ բնակչությանը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար և համավճարով (արտոնյալ պայմաններով) տրամադրվող բժշկական օգնություն և սպասարկում։
Ներկայացվող պահանջները
Ծրագրից կարող են օգտվել բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդ ՀՀ քաղաքացիները։
Տրամադրման կարգն ու ժամկետը
Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կաառվարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003