Առողջապահություն

Դառնալ կամավոր «Պաշտպանված սրտի քաղաք» ծրագրում

Երևանում գործարկվել է «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնությունը, որի շրջանակում Փոքր Կենտրոնում տեղադրվում են ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ (ԱԱԴ)։ 

Դեֆիբրիլիացիան սրտին տրվող էլեկտրական ցնցում է, որն օգնում է սիրտը վերագործարկել, երբ այն կանգ է առնում կամ սկսում է անկանոն աշխատել։ Այդ ցնցման շնորհիվ կարող է վերականգնվել սրտի բնականոն աշխատանքը։

Նախաձեռնության շրջանակներում իրականացվում է կամավորների ակտիվ ներգրավում։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ռեզիդենտ անձինք
Դիմելու տևողությունը
1 րոպե
Ծառայության արժեքը
անվճար
Տրամադրման տևողությունը
4 ժամ

Ինչպե՞ս դիմել

«Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․

  • բացված պատուհանում ընտրել «Դարձի՛ր կամավոր, դարձի՛ր հերոս» կոճակը,
  • լրացնել պահանջվող տվյալները (անուն, ազգանուն, էլ․ փոստ, հեռախոսահամար),
  • «Դարձի՛ր հերոս» կոճակը սեղմելուց հետո, կտրամադրվի դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։


Ներկայացվող պահանջները

Կամավոր դառնալու համար անհրաժեշտ է․ 

  • լինել 18 և ավելի բարձր տարիքի,
  • ննակվել Երևանում։


Պահանջվող տվյալները

  • անուն, ազգանուն,
  • Էլ․ փոստի հասցե,
  • հեռախոսահամար։


Վճարման չափը

Դասընթացի անցկացումն ու հավաստագրի տրամադրումն անվճար են։

 

Դասընթացի տևողությունը և անցկացման կարգը

  • Վերապատրաստման դասընթացի տևողությունը 4 ժամ է, որի ընթացքում մասնակիցները կսովորեն՝ ինչպես կատարել ՍԹՎ և ինչպես օգատգործել դեֆիբրիլյատորը։ Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցը կստանա հավաստագիր, կդառնա կամավորական ցանցի մաս։ 
  • Վերապատրաստված կամավորները բջջային հավելավածի՝ GoodSAM-ի միջոցով կստանան շտապօգնության ծառայության աշխատակիցների ահազանգերը սրտի կանգի դեպքում և կկարողանան անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։

 

Հղում օրենդրությանը

ՀՀ կառավարության՝ N 638-Ա որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր