ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ չարորակ նորագոյացությունների բուժման աջակցություն

Ծրագրի շրջանակում հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական որոշ հետազոտություններ ու ծառայություններ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե

Չարորակ նորագոյացությունների բուժման աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է նորագոյացությունը հաստատող փաստաթղթերով դիմել տեղամասային պոլիկլինիկա։

Ծրագրի մասին

Պետական աջակցության այս ծրագրով hաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում բնակչության համար պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ապահովվում է.

  • հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, 

  • վիրահատական բուժում,

  • ճառագայթային բուժում (բացառությամբ 15 և ավելի մեգաէլեկտրոնվոլտ հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով իրականացվող ճառագայթային բուժման)։


Ներկայացվող պահանջները

Ծրագրի շրջանակում տրամադրվող բուժօգնությունը ստանալու համար պացիենտը պետք է՝ 

  • լինի ՀՀ քաղաքացի,
  • ունենա հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշում: 


Պահանջվող փաստաթղթերը

Չարորակ նորագոյացությունների բուժման աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • պացիենտի անձը հաստատող փաստաթուղթ,
  • օրգան համակարգերի հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշում։


Տրամադրման ժամկետը և կարգը

Քիմիաթերապևտիկ բուժման ամբողջ ծավալը փոխհատուցվում է համավճարային սկզբունքով․

  • սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում ընդգրկված անձանց հատկացվում է  առաջին քիմիաթերապիայի սեանսից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, տարեկան 300 հազար դրամի չափով աջակցություն։
  • սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկում չընդգրկված անձանց տրամադրվում է առաջին քիմիաթերապիայի սեանսից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, տարեկան 150 հազար դրամի չափով աջակցություն:
 
15 և ավելի MeV հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է համավճարային սկզբունքի կիրառմամբ՝ բացառությամբ հետևյալ խմբերի, որոնց համար այն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով.
  • ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,

  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,

  • ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք,

  • բռնադատվածներ,

  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,

  • մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,

  • ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,

  • մինչև 18 տարեկան երեխաներ,

  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք։

Աջակցության տրամադրման ժամկետները և կարգը սահմանվում են տեղամասային պոլիկլինիկաների կամ բժշկական հաստատությունների կողմից։

Հղում օրենսդրությանը

ՀՀ Առողջապահության նախարարարի՝ 2019 թվականաի հունիսի 28-ի N 1771-Լ հրաման

Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ Առողջապահության նախարարության՝ moh.am կայքում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր