Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աջակցություն հեծանիվ գնելու համար
2025-2027 թվականներին բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներն ու աշխատողները կարող են ստանալ մինչև 300,000 դրամ վարկ հեծանիվ գնելու համար։ Պետությունը փոխհատուցում է մինչև 300,000 դրամ վարկի տոկոսները մինչև 16%-ի չափով։ Ծրագրի նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպը և նվազեցնել քաղաքային տրանսպորտի խցանումները:
Ծրագրի մասին
Աջակցության ծրագրի շրջանակներում կառավարությունը օգնում է ուսանողներին և դասախոսներին ձեռք բերել հեծանիվ բանկային և վարկային կազմակերպություններից տարեկան սուբսիդավորման պայմաններով։
Ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ-ում գործող լիցենզավորված բանկերից որևէ մեկը։
Ծրագրի նպատակն է․
- խրախուսել առողջ ապրելակերպը,
- նվազեցնել քաղաքային խցանումները,
- զարգացնել այլընտրանքային տրանսպորտի մշակույթը։
Ներկայացվող պահանջները
Կարող են դիմել.
- պետական և մասնավոր բուհերի ուսանողները,
- դասախոսներ և աշխատողներ,
- միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատությունների աշխատողներ։
Ուշադրություն
- Յուրաքանչյուր շահառու աջակցության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։
- Ծրագիրը գործում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Պահանջվող փաստաթղթերը
- Անձնագիր կամ նույնականացման քարտ,
- ուսանողական/աշխատողի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (ուսանողական քարտ, տեղեկանք, աշխատանքի վայրից տեղեկանք),
- բանկի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր, որոնց ցանկը կհրապարակվի մայիսին։
Աջակցության չափը
- Մինչև 300,000 դրամ վարկի տոկոսադրույքի փոխհատուցում՝ մինչև 16% ,
- մարման ժամկետ՝ մինչև 36 ամիս,
- միջնորդավճարներ չկան։
Տրամադրման ժամկետը և կարգը
Տրամադրման վերաբերյալ մանրամասները տեղեկացնում է բանկը վարկավորման գործարքը իրականացնելիս։ Սովորաբար ընթացակարգը տևում է մեկ աշխատանքային օր։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43